Յուրաքանչյուր տարվա երկրորդ ամսվա երկրորդ շաբաթվա երկրորդ օրը ողջ աշխարհը նշում է <<Ապահով համացանց>> - ի օրը: Մեր դպրոցը միանալով այս գաղափարին ընդգծում է, որ թեման արդիական է և իր մեջ պարունակում է անհանգստություն սերունդների դաստիարակության գործում: Այս տարվա <<Ապահով համացանց>> -ի խորագիրն է ՝<< Հաղորդակցվիր առցանց ապահով>>:
Մեր դպրոցում անց կացվեց բաց դաս, որի առանցքը ևս նույնն էր:
Դասին ներկա էին Orange-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը, Մեդիակրթության կենտրոնի, Orange Հայաստան ընկերության և բազմաթիվ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Դասը արտասովոր էր` այն վարում էին աշակերտները: Նրանք ներկայացրեցին համացանցին առնչվող վտանգների և միևնույն ժամանակ առավելությունների մասին: Դասը լի էր հետաքրքիր դրվագներով, ուսուցանվող խաղերով: Երեխաները բեմականացրեցին նաև մի պատմություն, երբ երեխան չլսելով իր ծնողներին ընկավ տհաճ պատմության մեջ: Դպրոցի տնօրենը իր ելույթում նշեց, որ շատ է կարևորում անվտանգ համացանց գաղափարը և համացանցի ճիշտ օգտագործումը համարում կարևոր երեխայի դաստիարակության գործում:
Նկարները տես...>>>
Տնօրենի ելույթը տես...>>>
Տեսանյութը տես...>>>