
Այս օրը միահյուսում է ցավը և հաղթանակը, կորուստը և փառքը։ Մայիսի 9-ը մեր պատմության ամենազգացմունքային ու խորքային էջերից է՝ խորհրդանշելով հայրենասիրության, քաջության և մարդկային ուժի ամենաբարձր դրսևորումը։
Այսօր մենք խոնարհվում ենք նրանց հիշատակի առաջ, ովքեր իրենց կյանքը տվեցին հանուն խաղաղության։ Նրանք մեզ սովորեցրին՝ ինչ է նշանակում հայրենիք սիրել գործով, ոչ թե բառերով։
Այսօր նաև հիշում ենք՝ որ խաղաղությունը տրվում է մեծ գնով, և մեր պարտքն է պահպանել այն արժանապատվորեն։
Հաղթանակը նրանցն է, ովքեր հիշում են։
Հաղթանակը նրանցն է, ովքեր ապրում են արժանապատիվ խաղաղությամբ։
նկարները տես․․․