📜Սիրելի՛ 9Ա և 9Բ դասարանի շրջանավարտներ,
Այսօր ձեր կյանքի կարևոր հանգրվաններից մեկն է՝ դուք հրաժեշտ եք տալիս մի շրջանի, որը լի էր մանկական անկեղծությամբ, ընկերությամբ, ձեռքբերումներով և աճով։ Յուրաքանչյուրդ այսօր մի փոքր ավելի հասուն, մի փոքր ավելի ինքնուրույն ու պատրաստ եք դիմավորելու կյանքի նոր փորձություններն ու հնարավորությունները։
Դպրոցը եղել է ձեր երկրորդ տունը՝ այնտեղ, որտեղ ծիծաղեցիք, սովորեցիք, հաղթեցիք ու երբեմն էլ սխալվեցիք։ Այժմ դուք սկսում եք նոր ճանապարհ, բայց հավատացե՛ք՝ այս տարիների հիշողությունները միշտ ձեր սրտում կլինեն, իսկ մեր սրտերում՝ դուք։
Ես հպարտությամբ կարող եմ ասել՝ դուք կերտել եք ձեր դպրոցի պատիվն ու արժանապատվությունը։ Ցանկանում եմ ձեզ ամենաջերմ մաղթանքները՝ առողջություն, ուժ, նպատակասլացություն և անսահման վստահություն ձեր կարողությունների նկատմամբ։
Թո՛ղ ձեր բոլոր երազանքները ունենան իրենց ժամանակը։ Թո՛ղ կյանքի ճանապարհը միշտ լուսավորվի ձեր ներքին լույսով ու գիտելիքի ջերմությամբ։
Սիրով ու հավատով՝
Դպրոցի տնօրեն՝ Ա․ Աբելյան։