Սույն թվականի մայիսի 2-ին անցկացվեց պարսկերեն լեզվի հանրապետական առաջին վիկտորինան՝ «Հայաստան-Իրան. բարեկամության կամուրջ» կարգախոսի ներքո։ Վիկտորինան անցկացվեց ՀՀ-ում Իրանի դեսպանատան մշակույթի կենտրոնի, Երևանի քաղաքապետարանի, և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Վիկտորինայի նպատակն էր պարզել, թե պարսկերեն լեզուն ուսումնասիրող աշակերտները որքանով են տիրապետում լեզվին։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում ԻԻՀ դեսպանորդ Բահրամ Թահերին, ԻԻՀ դեսպանության մշակույթի խորհրդական Մոհամմադ Ասադի Մովահեդը, դպրոցի տնօրեններ, ուսուցիչներ։ Վիկտորինային մասնակցեցին Երևանի և մարզերի 15 դպրոցների աշակերտներ, ընդհանուր թվով 75 աշակերտ։ Երևանի Դ. Սարապյանի անվան թ. 100 հիմնական դպրոցը ներկայացնում էին կրթօջախի 8 ա դասարանի աշակերտներ՝ Մանուկյան Միքայելը, Մարգարյան Համլետը, Մելիքյան Մարին, Մկրտումյան Նարեկը, Ավետիսյան Հմայակը։ Աշակերտները մրցեցին երեք փուլով և դուրս գալով եզրափակիչ՝ Դ. Սարապյանի անվան դպրոցի սաները զբաղեցրեցին 2-րդ պատվավոր հորիզոնականը։ Վիկտորինայի վերջում դպրոցը պարգևատրվեց շնորհակալագրով, իսկ աշակերտները՝ պատվոգրերով։
նկարները տես․․․
նկարները տես․․․
RSS-канал