ԵՐԵՒԱՆԻ ԴԱՎԻԹ ՍԱՐԱՊՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ. 100 ՀԻՄՆԱԿԱՆ
  • Դպրոցի անցուդարձ 2024-2025 թթ
    • Դպրոցի անցուդարձ 2023-2024 թթ >
      • Դպրոցի անցուդարձ 2022-2023թթ․ >
        • Դպրոցի անցուդարձ - 2021-2022 >
          • Դպրոցի անցուդարձ - 2020-2021 >
            • Էլեկտրոնային ամսագիր 2019-2020թթ. >
              • Հաշվետվություններ, նորմատիվ փաստաթղթեր 2019-2
              • Հաշվետվություններ, բյուջե2018-2019թթ.
              • Էլեկտոնային ամսագիր 2018-2019
              • Հաշվետվություններ 2018-2019թթ.
              • Էլեկտրոնային ամսագիր 2017-2018
              • Էլեկտրոնային ամսագիր 2016-2017
              • Էլեկտրոնային ամսագիր 2015-2016
              • Էլեկտրոնային ամսագիր 2014 - 2015
              • Էլեկտրոնային ամսագիր 2013 - 2014
              • Էլեկտրոնային ամսագիր 2012-2013 >
                • Էլեկտրոնային ամսագիր 2011-2012 >
                  • Էլեկտրոնային ամսագիր 2010-2011 >
                    • Ներդպրոցական միջոցառումներ >
                      • Ծննդյան օրերը մեր դպրոցում
                      • Ծննդյան օր 6-րդ դասարանում
                • Ներդպրոցական միջոցառումներ 2012 >
                  • Ծննդյան օրերը մեր դպրոցում 2012
                  • Հենց այսպիսին են 100 դպրոցի ուսուցիչները
  • Նախագծային աշխատանքներ
  • etwinning-ը դպրոցում
  • Փաստաթղթեր
    • Հայտարարություն 2023-2024 >
      • ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Ներքին գնահատում
    • Եռամսյակային հաշվետվություններ, նիստեր
  • Մեր մասին
    • Դպրոցի պատմություն
    • Աշխատակազմ
    • Հայտարարություններ
    • Մեր շնորհալիները
    • Ներառական կրթություն >
      • Ներառական թիմը
      • Մեր երեխաները
      • Աշակերտական խորհուրդ
      • Դասացուցակ
  • Կրթական պաշարներ
    • ԲՈՒՀ-երը >
      • ՀՀ պետական ԲՈՒՀ-երը
      • ՀՀ ոչ պետական հավատարմագրված ԲՈՒՀ-երը
    • Հանրակրթական առարկաներ >
      • Մաթեմատիկա
      • Ֆիզիկա
      • Աստղագիտություն
      • Քիմիա
      • Կենսաբանություն և էկոլոգիա
      • Հասարակագիտություն
      • Պատմություն
      • Աշխարհագրություն
      • Գրականություն
      • Գեղագիտություն
      • Ռուսաց լեզու
      • Օտար լեզուներ
    • http://abcd.am/
  • Բարության դասեր
    • Մենք միասին ենք հաղթահարում բոլոր դժվարո
    • Տաղանդների ԾԻԱԾԱՆ
    • Հմուտ ձեռքեր
    • Մենք մի ընտանիք ենք
    • Մենք հավատում ենք
    • Խաղում ենք, տրամաբանում ենք
    • Հետաքրքիր պատմություններ
  • Մեթոդական նյութեր
    • ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆՆԵՐ, ԲԱՌԱՐԱՆՆԵՐ, ՏԵՂԵԿԱՏՈՒՆԵ
    • ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
    • ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ԵՎ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ
  • Ֆոտոդարան 2024-2025թթ․
    • Ֆոտոդարան 2018-2019 >
      • Ֆոտոդարան 2016-2017
      • ֆոտոդարան 2015-2016
      • Ֆոտոդարան 2014 - 2015 >
        • Ֆոտոդարան 2013 - 2014
        • Ֆոտոդարան 2012 - 2013
        • Ֆոտոդարան 2011 - 2012
        • Ֆոտոսրահ 2010 - 2011
        • Ապահով Ինտերնետ
      • Ֆոտոդարան 2017-2018
      • Ֆոտոդարան 2022-2023
  • Արև 2014
    • Արև 2012
  • Ստեղծագործողի էջ
  • Կապ

орп

5/14/2025

0 Comments

 
0 Comments

Հանդիպում Շարլ Ազնավուրի գրադարանում

5/14/2025

0 Comments

 
Фотография
Այսօր հարազատ կրթօջախի և Շառլ Ազնավուրի անվան գրադարանի հետ համագործակցության շրջանակներում Շառլ Ազնավուրի անվան գրադարանում տեղի ունեցած <<ԹՂԹԵ ՍԱՎԱՌՆԱԿՆԵՐ>> երգվող պոեզիայի արդյունքում կայացավ ստացված և հաճելի հանդիպում պոետ Լիա Պետրոսյանի,հեղինակ-կատարող Սիմոն Շահմուրադյանի և կրթօջախի <<Ընթերցասեր>>խմբակի 7-րդ <<բ>>դասարանի աշակերտների միջև:Խմբակավար՝ Լ.Չոբանյան Դասղեկ՝ Ա.Ավետիսյան,
նկարները տես․․․


0 Comments

Պարսկերեն լեզվի հանրապետական առաջին վիկտորինան՝ «Հայաստան-Իրան. բարեկամության կամուրջ» կարգախոսի ներքո

5/13/2025

0 Comments

 
Фотография
Սույն թվականի մայիսի 2-ին անցկացվեց պարսկերեն լեզվի հանրապետական առաջին վիկտորինան՝ «Հայաստան-Իրան. բարեկամության կամուրջ» կարգախոսի ներքո։ Վիկտորինան անցկացվեց ՀՀ-ում Իրանի դեսպանատան մշակույթի կենտրոնի, Երևանի քաղաքապետարանի, և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Վիկտորինայի նպատակն էր պարզել, թե պարսկերեն լեզուն ուսումնասիրող աշակերտները որքանով են տիրապետում լեզվին։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում ԻԻՀ դեսպանորդ Բահրամ Թահերին, ԻԻՀ դեսպանության մշակույթի խորհրդական Մոհամմադ Ասադի Մովահեդը, դպրոցի տնօրեններ, ուսուցիչներ։ Վիկտորինային մասնակցեցին Երևանի և մարզերի 15 դպրոցների աշակերտներ, ընդհանուր թվով 75 աշակերտ։ Երևանի Դ. Սարապյանի անվան թ. 100 հիմնական դպրոցը ներկայացնում էին կրթօջախի 8 ա դասարանի աշակերտներ՝ Մանուկյան Միքայելը, Մարգարյան Համլետը, Մելիքյան Մարին, Մկրտումյան Նարեկը, Ավետիսյան Հմայակը։ Աշակերտները մրցեցին երեք փուլով և դուրս գալով եզրափակիչ՝ Դ. Սարապյանի անվան դպրոցի սաները զբաղեցրեցին 2-րդ պատվավոր հորիզոնականը։ Վիկտորինայի վերջում դպրոցը պարգևատրվեց շնորհակալագրով, իսկ աշակերտները՝ պատվոգրերով։
նկարները տես․․․


0 Comments

Тайны Азбуки

5/12/2025

0 Comments

 
Фотография
Այսօր մեր դպրոցում կայացավ 2 «բ» դասարանի կախարդական ու ջերմ ցերեկույթը՝ նվիրված ռուսերենի այբենարանի ավարտին։ Միջոցառումն անցկացվեց «Тайны Азбуки» խորագրի ներքո՝ իսկապես տպավորիչ և հեքիաթային մթնոլորտում։
🎯 Նպատակը1․Ստեղծել հետաքրքրություն այբբենական հնչյունների և տառերի ուսուցման նկատմամբ
2․Զարգացնել երեխաների ստեղծագործական ու լեզվական մտածողությունը
3․Ամրապնդել համագործակցությունը դասարանի, դպրոցի և ծնողների միջև
Միջոցառումն անցկացվեց խաղային և ինտերակտիվ ձևաչափով՝ ներառելով հետևյալ բաժինները.
1․Բացման խոսք՝ ուսուցիչն ամփոփեց այբբենի նշանակությունն ու բացեց «գաղտնիքների աշխարհը»։
2․Տառային առեղծվածներ՝ երեխաները ստացան հանելուկներ ու խաղեր՝ կապված տառերի հետ։
3․Տառերի թատերականացման հատված՝ երեխաները մարմնավորեցին տարբեր տառեր՝ հագնվելով համապատասխան կերպարներով։
Փոքրիկ լեզվագետները իրականացրեցին  մի անմոռանալի լեզվական ճանապարհորդության՝ լի կախարդանքով, երևակայությամբ ու խոսքի երաժշտությամբ։ 
Ռ. լեցվի ուսուցիչ՝  Մ . Մկրտչյան
նկարները տես․․․


0 Comments

#ուսումնական_վարժանք | #հրդեհավտանգ_իրավիճակ  #տարհանում

5/9/2025

0 Comments

 
Фотография
📌Մայիսի 8 - ին դպրոցում անցկացվեց ուսումնական տարհանման վարժանք՝ հրդեհավտանգ իրավիճակում ճիշտ գործելու նպատակով։
🎯 Վարժանքը նպատակ ունի բարձրացնել սովորողների իրազեկվածությունը և պատրաստվածությունը արտակարգ իրավիճակներում։
🚒 Աշակերտները՝ ուսուցիչների և փրկարարների օգնությամբ, անվտանգ և կազմակերպված կերպով դուրս բերվեցին շենքից։
Այս ուսումնական վարժանքի նպատակն էր բարձրացնել սաների և ուսուցչական կազմի իրազեկվածությունը հրդեհավտանգ իրավիճակներում ճիշտ արձագանքման վերաբերյալ։
Վարժանքն անցավ հաջող, կազմակերպված և պատասխանատվությամբ։

👏 Շնորհակալություն բոլոր մասնակցողներին՝ ակտիվ մասնակցության և պատասխանատվությամբ մոտեցման համար։ Անվտանգությունը՝ մեր գերակայությունն է։
նկարները տես․․․



0 Comments

Մայիսի 9 – Հաղթանակի օր

5/9/2025

0 Comments

 
Фотография

Այս օրը միահյուսում է ցավը և հաղթանակը, կորուստը և փառքը։ Մայիսի 9-ը մեր պատմության ամենազգացմունքային ու խորքային էջերից է՝ խորհրդանշելով հայրենասիրության, քաջության և մարդկային ուժի ամենաբարձր դրսևորումը։
Այսօր մենք խոնարհվում ենք նրանց հիշատակի առաջ, ովքեր իրենց կյանքը տվեցին հանուն խաղաղության։ Նրանք մեզ սովորեցրին՝ ինչ է նշանակում հայրենիք սիրել գործով, ոչ թե բառերով։
Այսօր նաև հիշում ենք՝ որ խաղաղությունը տրվում է մեծ գնով, և մեր պարտքն է պահպանել այն արժանապատվորեն։

Հաղթանակը նրանցն է, ովքեր հիշում են։
Հաղթանակը նրանցն է, ովքեր ապրում են արժանապատիվ խաղաղությամբ։
նկարները տես․․․


0 Comments

Մանկավարժական պրակտիկայի ավարտ

5/8/2025

0 Comments

 
Фотография

Ֆակուլտետ՝ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի
Բաժին ՝ Հոգեբանություն ,
կուրս՝ 3-րդ
Դասարան ՝ 2-րդ «Ա», 3-րդ <<Բ»
Թեմաներ՝ <<Էմոցիաների ճանաչում և վերահսկում>>,
<<Ես ինքս ինձ հետ ընկեր եմ>>:

Նրանք դասարաններում իրականացրին յուրահատուկ հանդիպում՝ նվիրված հույզերի աշխարհին, որի շրջանակում դիտարկեցին երկու խորքային թեմա․
🔸 Էմոցիաների ճանաչում և վերահսկում
🔸 Ես ինքս ինձ հետ ընկեր եմ

Դասի նպատակն էր օգնել սովորողներին հասկանալ՝
✔ ինչպիսի հույզեր են ապրում տարբեր իրավիճակներում,
✔ ինչպես ճանաչել ու անվանել այդ հույզերը,
✔ ինչպես կառավարել դժվար զգացողությունները՝ առանց խոցելու ինքդ քեզ կամ շրջապատին,
✔ և ամենակարևորը՝ ինչպես լինել բարեկամ ինքդ քեզ։
📌 Դասի ընթացքում․
  • Սովորողները մասնակցեցին խաղերի և վարժությունների, որոնց միջոցով բացահայտեցին իրենց հույզերը։
  • Քննարկեցին իրավիճակներ՝ որտեղ տիրում է վախը, զայրույթը, տխրությունը կամ ուրախությունը։
  • Սովորեցին հույզերի «լսելու» կարևորությունը՝ ոչ թե ճնշելու, այլ հասկանալու ու ճիշտ արձագանքելու համար։
  • Նկարեցին հույզերի դեմքեր, կազմեցին «Ես ինձ հետ խոսում եմ» դրական հայտարարությունների ցանկ։
💬 Դասի ավարտին սովորողները գրեցին՝
📍 «Երբ ինքս ինձ չեմ մեղադրում, հեշտ է ներել նաև ուրիշներին»,
📍 «Ես սովորում եմ զայրանալ առանց բղավելու»,
📍 «Ինքս ինձ հետ ընկեր լինելն ամենակարևոր հարաբերությունն է իմ կյանքում»։
Այսպիսի դասերը ամրացնում են ոչ միայն սովորողի հոգեբանական հենքը, այլև ամբողջ դասարանի՝ փոխընկալման և համախմբման մթնոլորտը։ Բոլորը սովորեցին՝ որ իրար հասկանալու ճանապարհը սկսվում է ինքներն իրենց ճանաչելուց։

Հոգեբան՝ Լուսինե Բեջանյան
Նկարները տես․․․

0 Comments

Հույզերի լաբիրինթոսում ես և միջավայրս

5/8/2025

0 Comments

 
Фотография

Հույզերի լաբիրինթոսում՝ ես և միջավայրսԱյս օրերին աշխարհն ավելի քան երբևէ կարիք ունի բարության, անկեղծության և համակեցության հզոր ուժի։ 7-րդ Բ դասարանի  սովորողները, հնարավորություն ունեցան մասնակցելու մի դասի, որն օգնեց ոչ միայն հասկանալ իրենց  զգացմունքները, այլև բացահայտել միջավայրի ազդեցությունը դրանց վրա։ Դասը կազմակերպել էին Մանկավարժական համալսարանի 3-րդ կուրսի ուսանողները իրենց մանկավարժական պրակտիկայի ընթացքում։ Հոգեբան՝ Ի․ Իսրայելյան։
Դասը կրում էր  «Հույզերի լաբիրինթոսում՝ ես և միջավայրս» խորագիրը։ Երեխաները մտան այդ լաբիրինթոսի մեջ՝ առանց վախի, բայց մեծ հետաքրքրությամբ։
Դասի ընթացքում․
🔹 Խոսեցին հույզերի բազմազանության մասին՝ ուրախություն, զայրույթ, վախ, հիասթափություն, հպարտություն և այլ զգացմունքներ։
🔹 Վերլուծեցին իրավիճակներ, որոնք առաջացնում են տվյալ հույզերը։
🔹 Սովորեցին՝ ինչպես կարող ենք վերահսկել  հույզերը և փոխել միջավայրը՝ դրական ազդեցության համար։
🔹 Իրականացրին խմբային քննարկում, խաղեր, ստեղծագործական առաջադրանքներ, և ներկայացրին նաև հույզերի իրենց «քարտեզները»։

Այս հանդիպումը վերածվեց ինքնաճանաչման, հոգեբանական զարգացման և համատեղ ջերմ փորձառության։ Երեխաները սովորեցինք տեսնել ոչ միայն իրենց ներաշխարհը, այլև զգալ, թե ինչպես է միջավայրը ձևավորում այդ ներաշխարհը։

💬 «Երբ ճանաչում ես քո հույզերը, կարող ես ճանաչել նաև ուրիշներին» – այս խոսքը դարձավ մեր դասի գլխավոր ուղերձը։
Դասը մեզ համար դարձավ ոչ թե սովորական դասաժամ, այլ կյանքի դաս։ 🌿

նկարները տես․․․


0 Comments

Նախագծային աշխատանք՝ Եղիշե Չարենցին նվիրված

5/7/2025

0 Comments

 
Фотография

Մեծ ոգեւորությամբ և պատասխանատվությամբ 8-րդ Բ դասարանում իրականացվեց նախագիծ՝ նվիրված հայ գրականության հսկաներից մեկին՝ Եղիշե Չարենցին։Նախագծի ղեկավար՝ Ա․ Աբելյան։
📖 Աշխատանքի ընթացքում․
🔹 Ուսումնասիրեցինք Չարենցի կենսագրությունը և գրական ուղին։
🔹 Վերլուծեցինք նրա ամենահայտնի բանաստեղծությունները։
🔹 Ստեղծեցինք ցուցադրական պաստառներ՝ լուսանկարներով, մեջբերումներով և համառոտ մեկնաբանություններով։
🔹 Ներկայացրինք նրա գրական մտածողության արժեքը՝ ժամանակակից հայ երիտասարդի աչքերով։
🔹 Եվ վերջում՝ կազմակերպեցինք փոքրիկ մոնոլոգ՝ Չարենցի խոսքը կենդանացնելու համար։

💬 «Ո՛վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է» — այս խոսքերը դարձան մեր աշխատանքային ոգեշնչման նշանաբանը։
Այս նախագիծը ոչ միայն նոր գիտելիքներ տվեց, այլ նաև կապեց մեզ մեր ազգային մշակույթի, ինքնության ու պատմության հետ։
Շնորհակալություն ուսուցչին,  և բոլոր նրանց, ովքեր աջակցեցին ու նպաստեցին այս կարևոր ու հիշարժան փորձին։ ❤️
նկարները տես․․․




0 Comments

Այբբենարան 1-ին Ա դասարան

5/6/2025

0 Comments

 
Фотография
Այսօր մեր 1-ին Ա դասարանցիների համար մի շատ կարևոր և հուզիչ օր էր։ Նրանք Այբուբեն օդանավով թռիչք կատարեցին դեպի գիտելիքի ցարմանահրաշ աշխարհ։Նրանք ջանադրությամբ ներկայացրին տառերի իրենց ընկերներին՝ երգեցին, արտասանեցին, կարդացին ու ապացուցեցին, որ արդեն քայլում են գրագիտության ուղիով։ 📖

Շնորհավորում ենք բոլոր երեխաներին, նրանց ծնողներին ու ուսուցիչներին այս կարևոր ու հիշարժան պահի կապակցությամբ։ Թող այբբենարանը լինի առաջին գիրքը մեծ սիրով կարդալու ճանապարհին։ 💙

Դասղեկ՝ Ն . Բաբայան
նկարները տես․․․


0 Comments
<<Previous
Forward>>

    Автор

    Напишите что-нибудь о себе. Простой обзор без лишних прикрас.

    Архивы

    Май 2025
    Апрель 2025

    Категории

    Все

    RSS-канал

Powered by Create your own unique website with customizable templates.