- Մեր դպրոցն ընդգրկված է հուշարձանների խնամքի աշխատանքների իրականացման գործընթացում. նախաձեռնության շրջանակում ԱՇ խորհուրդը իրականացրեց 1973 թվականին Հովհաննես Թումանյանի անվան զբոսայգում՝ «ԹՈՒՄՈ»այգում տեղադրված քանդակագործ Լևոն Թոքմաջյանի Սարոյի և Անուշի քանդակի մաքրման աշխատանքները՝ խնամքով ու սիրով։ Քանդակում ընդգծված է անմահ լոռեցու «Անուշ» պոեմի գլխավոր հերոսների սիրո և միասնության գաղափարը։ Դպրոցների ներգրավվածությունը մշակութային ժառանգության պահպանման գործում կարևոր է, և այն ո՛չ միայն կրթական նշանակություն, այլ նաև կարևոր դեր ունի հասարակության ու երիտասարդների պատասխանատվության ձևավորման գործում։ Պատմական ժառանգության նկատմամբ այսպիսի մոտեցումը կարող է ձևավորել նաև նոր սերնդի ավելի զգուշավոր ու մտածող քաղաքացիներ, ովքեր ավելի ճիշտ են մոտենում մշակութային արժեքների պահպանմանը։
RSS-канал