
Քրիստոնեական աշխարհում զատիկն ամենասպասված տոնն է: Այդ օրը բոլորն իրար ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»: Հայ ընտանիքները ցորենը տեղադրում են մի ափսեի մեջ, որը ծածկված է բարակ բամբակով, և պահում են տանը մինչ Զատիկը, մինչև ծլեն: Այդ ծիլերը խորհրդանշում են գարունը և արթնացնում են բնությունը, խոտի մեջ մարդիկ տեղադրում են զանազան գույներով ներկված ձվեր, որը գեղեցկացնում է Զատիկի սեղանը: Հայերը պատմում են գեղեցիկ աստվածաշնչյան պատմություն, որը կապված է ձվերի և քաղցր հացի հետ: Երբ Քրիստոսին խաչեցին, նրա մայրը իր հետ վերցրել էր մի քանի ձու և հաց, որոնք փաթաթված էին թաշկինակի մեջ: Երբ մայրը տեսավ իր տանջված տղային և նրա արյունահոսող ձեռքերը, նա ծնկի իջավ և բացականչեց: Մոր արցունքները և որդու արյունը թափվում էին թաշկինակի վրա, այդպես ներկվեցին ձվերը և հացը: Որից հետո մայրը թաշկինակը կապեց իր գլխին: Այդ օրվանից մարդիք սկսեցին ներկել ձվերը կարմիր գույնով Զատիկի առաջին օրը, իսկ կանայք սկսեցին կրել գլխաշոր հաճախելով եկեղեցի: Մեր դպրոցի տնօրեն Ա.Օհանյանը շնորհավորեց բոլորի Սուրբ Զատիկը,մաղթելով բոլորին սեր ու համերաշխություն իրենց ընտանիքներում:
Տես նաև տեսահոլովակը .....>>>>