
Ապրիլի 22-ին մեր դպրոցում տոն էր: Դպրոցի աշակերտական խորհուրդը կազմակերպել էր մի հրաշալի միջոցառում նվիրված հայ առաջին տպագիր գրքի 500-ամյա հոբելյանին:Միջոցառմանը մասնակցում էին դպրոցի IV, V, IX-րդ դասարանի աշակերտներ: Նրանք ներկայացրեցին առաջին տպագիր գրքի ստեղծման պատմությունը, խոսեցին գրքի մասին: Հնչեցին նաև բանաստեղծություններ գրքի մասին: Միջոցառման վերջում աշակերտները փոքրիկ թղթիկների վրա գրված բանաստեղծություններ բաժանեցին իրենց ծնողներին:
նկարները տես...>>>
նկարները տես...>>>