նկարները տես .......
<<Ծնողական սերն այն հիմքն է, որի վրա կառուցվում է երեխայի ապագան: Այն երեխաներին տալիս է պաշտպանվածության զգացողություն, ինքնավստահություն, ուժ և ուժ դիմակայելու կյանքի դժվարություններին>>: Մեր դպրոցի ներառական թիմը անցկացրեց հերթական ծնողական սեմինար - հանդիպումը, որտեղ քննարկվեց մի շատ հետաքրքիր թեմա` <<Ով եմ ես>>, որի նպատակն էր հնարավորություն ունենալ ևս մեկ անգամ վեր հանելու իրենց անձնային առանձնահատկությունները և ավելի լավ գիտակցելու <<ես>>, <<դու>>, <<մենք>> հասկացությունները: Սեմինարը կրելու է շարունակական բնույթ: Հաջորդ կայացող սեմինարները կանցկացվեն ծնողների նախասիրություններից ելնելով, իրենք հետաքրքրող հարցերով: Սիրելի' ծնողներ, եկե'ք միշտ հիշենք, որ մարդ արարածն իրեն շրջապատող աշխարհի արտացոլանքն է: Եկե'ք շրջապատենք մեր փոքրիկներին սիրով, ջերմությամբ, բարությամբ և ժպիտներով: <<Ամենակարևոր հաղթանակը սեփական <<ես>>-ի նկատմամբ տարած հաղթանակն է։ Սեփական <<ե ս >> - ի կողմից հաղթված լինելը և' ամոթ է, և' նվաստացուցիչ..>>։ Պլատոն
նկարները տես .......
0 Comments
...Հրաշքը , որի գաղտնիքը պարզ է բոլոր արվեստներին կոչվում է կարճ մի բառով` մարդ, այսինքն` ապրում –մտորում և ոչ թե քայլք ու կեցվածք, այսինքն` ներքին փակագծերի բացում և ոչ թե բազմապատկման աղյուսակ... Փետրվարի 3 - ին մեր դպրոցում մեկնարկեց ֆիզիկայի տարածքային օլիմպիադան: Որի հանձնաժողովի նախագահն էր Ա Օհանյանը: Նա իր ջերմ խոսքերով եւ պայծառ ժպիտով ընդունեց բոլոր աշակերտներին. Օլիմպիադային մասնակցում էին Աջափնյակ - Դավիթաշեն համայքի դպրոցների աշակերտները: Որպես հուշ օլիմպիադայից մասնակից աշակերտներին տրվեցին բուկլետներ, որտեղ գրված էին հանճարեղ մարդկանց խոսքերը " Ճշմարտությունը բարձր եմ գնահատում կյանքից, որովհետեւ կյանքն անցավոր է, իսկ ճշմարտությունը `հավիտենական " եւ Ա Օհանյանի բարի մաղթանքները երեխաներին. Մեր դպրոցի 2 աշակերտներ Էդգար Վարդանյանը եւ Հակոբ Մանուկյանը ստացել էին ամենաբարձր միավորները: << Գիտության մեջ չկա լայն, սյունանիշ ճանապարհ, եւ միայն նա կարող է հասնել գիտության փայլուն գագաթներին, ով առանց վախի մագլցում է նրա քարքարոտ արահետներով >>: նկարները տես.... :_ Այսօր Հայոց բանակի կազմավորման 20-րդ տարեդարձն է: 1992թ. Հունվարի 28-ին Կառավարությունն ընդունեց <<Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին>> պատմական որոշումը դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: 1992թ-ի մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում` հիմք դնելով բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կայուն ավանդույթին: Հայոց բանակի կազմավորման 20 ամյակի կապակցությամբ մեր դպրոցի 6 - ի ա դասարանի աշակերտները մի յուրօրինակ ու ինքնատիպ միջոցառում էին կազմակերպել: Նրանք ամեն դասամիջոցի դուրս էին գալիս միջանցք և երգում էին հայրենասիրական երգեր , բոլորի մեջ ոգեշնչելով արիություն և հայրենասիրություն: նկարները տես.... Հունվարի 24-ին ՀՀ բանակի կազմավորման 20 ամյակի կապակցությամբ մեր դպրոցի 8-ի ա և 8-ի բ դասարանի աշակերտները եղան մայրաքաղաքի զորամասերից մեկում:Նրանք ծանոթացան զորամասի տարածքին,որտեղ կային բազմաթիվ հրահանգավորող պաստառներ: Նրանք եղան նաև զորամասի շարային հրապարակում,որտեղ բացի մարզման պարագաներից(մարզման ձող),կային բազմաթիվ ցուցադրական նկարներ զինվորների շարային կեցվածքի,շարքի էլեմենտների,շարք մտնելու և դուրս գալու,հրամանատարին մոտենալու և զինվորական ողջույն տալու վերաբերյալ:Աշակերտները եղան նաև զինվորական ճաշարանում և ճաշեցին համաձայն օրակարգով նախատեսված ճաշացուցակի,եղան նաև զորամասի զորանոցներում,որտեղ ականատես եղան զինվորների քնատեղին,նրանց մահճակալներին,անկողնային պարագաներին,փոքրիկ պահարաններին,որտեղ տեղավորված էր զինվորների անձնական հիգիենայի պարագաները: Աշակերտները եղան լուսավոր ու ընդարձակ դասարանում,որտեղ զինվորները պարապում էին անհատական պարապմունքներ:Տեսան նաև զորամասի օժանդակ կառույցները` լվացքատուն , բաղնիք և այլն: Լուսանկարվեցին զորամասի հրամանատարության և զինվորների հետ: Զորամաս այցելությունը նրանց վրա թողեց բարձր և հաճելի տպավորություն: Առանձնապես նրանց ուրախացրեց զինվորական կարգապահությունը,զինվորների կտրուկ և հստակ շարժումները : Ահա այդ տպավորություններն էին, որ նրանցից ոմանց ոգեշնչեցին հետագայում զինվորական դառնալու գաղափարը : Նկարները տես......>>>>> Ավարտին մոտեցավ ևս մեկ տարի: Եվ մեզանից յուրաքանչյուրը բարձրաձայն կամ մտովի փորձեց վերլուծել թե ինչպիսին էր այն: Ամանորի գիշերը ամենքս սպասում ենք, որ աստվածային սերը մարմնավորող մի էակ պիտի թակի բոլորիս դռները և իբրև ամանորյա անակնկալ ընծա մատուցի իր բարությունն ու ջերմությունը` դրանք միմյանց փոխադարձելու պատգամով: Հաշված օրեր են մնացել Ամանորին` տոնի, որը սիրելի է բոլորիս համար: Յուրաքանչյուրիս ընտանիքում Ամանորը յուրովի է տոնվում, ավանդական հայկական Նոր Տարին համեմվում է մեր ընտանեկան ավանդույթներով, ինչը թանկ ու հարազատ է մեզ համար, ինչը միայն մերն է: Եվ այսօր մեր դպրոցի 5-րդ դասարանի աշակերտները փորձեցին յուրովի նշել Ամանորի գալուստը: Նրանք այսօր մուլտերի աշխարհում էին: Նկարները տես....... Ամանորը միավորում է բոլոր մարդկանց մեկ սեղանի շուրջ , իսկ այս անգամ այն միավորեց բոլոր մեր դպրոցի աշակերտներին և մանկավարժներին:Ուրախ տրամադրություն էր ստեղծվել մեր դպրոցում:Ամանորը նշվում էր բոլոր դասարաններում:Դպրոցի տնօրեն Ա.Օհանյանը մեկը մյուսի հետևից շրջում էր դասարաններում և իր Ամանորյա մաղթանքն էր հղում իր սիրելի փոքրիկ բալիկներին:Հետո դպրոցի բարձր դասարանցիները մասնակցեցին դպրոցի կողմից կազմակերպված դիմակահանդեսին: Ամենավերջում այդ ամենին գումարվեց Ամանորին իր անփոխարինելի դերն ունեցող Ձմեռ պապի և Ձյունանուշի գալուստը: Նկարները տես..... Նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը Հայաստանում հայտարարվել է հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանության միամսյակ, որի նպատակն է բարձրացնել իրազեկությունը և նպաստել հավասար հնարավորությունների ստեղծմանը: Այս շրջանակներում կազմակերպվել են մի շարք միջոցառումներ: Մասնավորապես. իրազեկվածության մակարդակի բարձրացման համար կազմակերպվել են քննարկումներ, կլոր սեղաններ ծնողների հետ այդ թեմայով, ինչպես նաև ֆիլմերի ցուցադրում, անցկացրել ենք հանդես, որի ժամանակ ցուցադրվել են կարիք ունեցող երեխաների անհատական աշխատանքները, նկարները, այցելել ենք Հ.Թումանյանի անվան տիկնիկային թատրոն: Հայտարարված միամսյակի վերջին միջոցառումն էր` « Մանկությունը բոլորի համար պիտի լինի “Երջանիկ” փոքրիկ հանդեսը, որը տեղի ունեցավ դեկտեմբերի 15-ին` հ.100 դպրոցի ներառական կրթության ռեսուրս սենյակում: Միջոցառմանը մասնակցեցին երեխաներ տաբեր դասարաններից, թե հաշմանդամություն ունեցող, և թե չունեցող երեխաներ, ծնողական խմբի ներկայացուցիչներ: Միջոցառման ժամանակ երեխաները սիրով դիտեցին հատվածներ իրենց սիրված մուլտֆիլմերից, երգեցին ու պարեցին: Կրթական – Ֆլեշ երգերի միջոցով երեխաները նաև սովորեցին ու կրկնեցին “Շաբաթվա օրերը”, “Տարվա 12 ամիսները” և այլն: Բոլորի աչքերից միայն ուրախության ու երջանկության ժպիտներ էր բխում, մարդկանց կյանքը դարձնելով գեղեցիկ, զվարթ: Իսկ ծնողների ուրախությանը …………..: Ժպտում է Տիեզերքը Հավերժությամբ և Անսահմանությամբ: Ժպտում է Երկինքը Աստղերով և Ծիածաններով: Ժպտում է Արևը Շողերով և Լույսով: Ժպտում է Երկիրը Մեծ Կյանքով: Ժպտում է Կյանքը Վերելքով և Հաստատումով: Ժպտւմ է Դաշտը Ծաղիկներով և Անուշահոտությամբ: Ժպտում է Մարդը Հավատքով և Արարումով: Ժպտում է Երեխան Ներկային և Ապագային: Դեկտեմբերի 15-ին մեր դպրոցի 3-րդ բ դասարանում<<Երաժշտություն>> առարկայից կիսամյակի ամփոփում էր,որը ուսուցչուհին ներկայացրեց որպես դաս - համերգ: <<Քանի որ շուտով Նոր տարի է,ես այս դաս համերգը կապեցի Նոր տարվա հետ>>-ասաց ուսուցչուհի Հասմիկ Սաֆարյանը:Բեմում հեքիաթի հերոսներն էին`Քաջ Նազարն ու ՈՒստիանը,Անհաղթ Աքլորը,Պոչատ Աղվեսը,Շունն ու Կատուն(Քեռի Քուչին ու ՈՒստա Փիսոն),Կարմիր Գլխարկը,Նապաստակը և իհարկե Ձմեռ պապն ու Ձյունանուշը:Երեխաները մեծ խանդավառությամբ էին պատրաստվել այս դաս- համերգին... Դաս - համերգի ընթացքում հնչեցին Յո. Շտրաուսի,Յո. Բրամսի,Ռիմսկի - Կորսակովի,Ա.Խաչատրյանի ստեղծագործություններից:Կատարվեցին նաև հայկական ժողովրդական և հայ կոմպոզիտորների երգեր: նկարները տես.... տեսահոլովակը աշխատանքային փուլում է..... <<Աղետիկ>> ուսումնադաստիարակչական ֆիլմի ցուցադրումներ 2011 թ.դեկտեմբերի 7-ին մեր դպրոցում անցկացվեցին միջոցառումներ նվիրված 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին:Միջոցառման կարգախոսն էր<<Սովորել,որպեսզի կանխատեսել,կանխատեսել որպեսզի գործել: Միջոցառման պատասխանատուն և նախաձեռնողը դպրոցի փոխտնօրեն Գ.կարապետյանն էր,որը կազմակերպել էր <<Աղետիկ>> ուսումնադաստիարակչական ֆիլմի ցուցադրումներ 1-4 դասարանների աշակերտների համար:Դպրոցը մասնակցում է <<Աղետիկ ռիսկերի նվազեցման կրթություն>> ծրագրի մրցույթին և հետևողական աշխատանքներ է տանում ծրագրի շրջանակներում մշակված գործառույթների իրականացման ուղղությամբ:Դիտման ընթացքում անցկացվեցին քննարկումներ:Աշակերտները ակտիվ արտահայտում էին իրենց կարծիքները:Միջոցառման կազմակերպիչները և նախաձեռնողները նպատակ ունեին ձևավորել և զարգացնել անվտանգության մշակույթը:Աշխատանք,որը կարող է արդյունք տալ միայն հետևողական և համակարգված աշխատանքի արդյունքում: “Հին աշխարհքը ամեն օր Հազար մարդ է մտնում նոր, Հազար տարվան փորձն ու գործ Սկսվում է ամեն օր:” «Շատ տարիներ առաջ աշխարհում դեռ գրքեր չկային ու մարդիկ անգամ գրել ու կարդալ էլ չգիտեին: Բայց նրանք անչափ շատ էին սիրում հեքիաթներ, հենց իրենք էլ հորինում էին ու պատմում միմյանց: Եվ այն մարդկանց, ովքեր կարողանում էին լավ հեքիաթներ հորինել կամ էլ լավ պատմել, կոչում էին հեքիաթասացներ: Ամենալավ հեքիաթասացները տատիկներն ու պապիկներն էին, չէ որ նրանք գիտեին ամենամեծ թվով հեքիաթները»: Իսկ մենք դեռ մանկուց, դպրոցում շատ ենք լսել հրաշալի հեքիաթագիր Հ.Թումանյանի մասին, բայց երևէ չէինք եղել Թումանյանի տուն-թանգարանում: Ու հանկարծ հրաշք. մեզ`թիվ 100 դպրոցի ներառական կրթության ծրագրում ընդգրկված աշակերտներիս և մեր մանկավարժներին հրավիրեցին այցելել Հ.Թումանյանի տուն-թանգարան: Քանի որ ցանկացողները շատ էին, ապա մենք այցելեցինք 2 խմբով: Մի խումբը ներկա եղավ 19.09.2011թ.`հոգեբան Ա.Խաչատրյանի և հատուկ մանկավարժ Ս.Գալստյանի ուղեկցությամբ, իսկ մյուս խումբը` 06.12.2011թ. լոգոպեդներ` Ն.Ավետիսյանի և Ա.Ցականյանի ուղեկցությամբ: Թանգարանը կազմակերպում է ժամանակավոր ցուցահանդեսներ: Ցուցասրահների մի մասը այսօր զբաղեցնում է "Սայաթ-Նովայից - Չարենց" մշտական ցուցադրությունը, որը ներառում է 18-րդ դարից մինչև 1930-ական թվականները հանդես եկած խոշորագույն հայ գրողներին ու արվեստագետներին, ինչպես նաև կարևոր կրթական ու մշակութային հաստատությունները: Հայ մշակութային արժեքները լավագույնս ներկայացնող և բազմաթիվ այցելուներ ունեցող այս հրապուրիչ ցուցադրությունը ստեղծվել է թանգարանի աշխատակիցների ջանքերով: Մենք իմացանք, որ թանգարանում մշակվել և իրագործվել է "Արվեստ եւ ճանաչողություն" ծրագիրը, որն առաջին փորձն էր թանգարանային մանկավարժության ասպարեզում: Ծրագրի նպատակը թանգարանային արժեքների միջոցով գրականության և արվեստի ուսուցումն է, ինչը հաջողությամբ կիրառվեց որոշ կրթօջախների սաների շրջանում: Երեխաներին ցուցադրվեց շնորհանդես կավի մասին: Երեխաներին ներկայացվեցին Հ.Թումանյանի կավից պատրաստած սպասքը: Ծանոթացրեցին Թումանյանի կյանքի և գործունեության մասին: Հետաքրքիր պատմությունից հետո, մենք այցելեցինք կավագործության արհեստանոց, վարպետաց դասի: Վարպետաց դասն անցկացրեց վարպետ կավագործը` Արմենը: Նա երեխաներին պատմեց կավի ծագման, բուժիչ հատկությունների և կիրառման մասին: Այնուհետև երեխաները վարպետի օգնությամբ պատրաստեցին իրենց առաջին կավե աշխատանքները և թողեցին արհեստանոցում, նշելով, որ անհամբեր կսպասեն իրենց աշխատանքներին, որոնք չորանալուց և թրծվելուց հետո կուղարկվեն փոքրիկ վարպետներին: Բոլորը ոգեշնչված ուղևորվեցին դպրոց և հիացմունքով ամենը պատմեցին տնօրենին` Ա.Օհանյանին, հայտնելով իրենց շնորհակալական խոսքը այդ հիանալի էքսկուրսիայի համար: «Հարկավոր է ապրել, ապրել հեքիաթը սրտերիս մեջ, և միայն այդ ժամանակ ամեն ինչ կլինի հիանալի»: Նկարները տես........ |
AuthorWrite something about yourself. No need to be fancy, just an overview. Archives
Июль 2012
CategoriesStart blogging by creating a new post. You can edit or delete me by clicking under the comments. You can also customize your sidebar by dragging in elements from the top bar.
|