նկարները տես...>>>
|
Փետրվարի 4 - ին մեր դպրոցում անց կացվեց ֆիզիկայի շրջանային օլիմպիադան: Օլիմպիադայի նախագահն էր Ա. Օհանյանը: Տես նկարները...>>> Յուրաքանչյուր տարվա երկրորդ ամսվա երկրորդ շաբաթվա երկրորդ օրը ողջ աշխարհը նշում է <<Ապահով համացանց>> - ի օրը: Մեր դպրոցը միանալով այս գաղափարին ընդգծում է, որ թեման արդիական է և իր մեջ պարունակում է անհանգստություն սերունդների դաստիարակության գործում: Այս տարվա <<Ապահով համացանց>> -ի խորագիրն է ՝<< Հաղորդակցվիր առցանց ապահով>>: Մեր դպրոցում անց կացվեց բաց դաս, որի առանցքը ևս նույնն էր: Դասին ներկա էին Orange-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը, Մեդիակրթության կենտրոնի, Orange Հայաստան ընկերության և բազմաթիվ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Դասը արտասովոր էր` այն վարում էին աշակերտները: Նրանք ներկայացրեցին համացանցին առնչվող վտանգների և միևնույն ժամանակ առավելությունների մասին: Դասը լի էր հետաքրքիր դրվագներով, ուսուցանվող խաղերով: Երեխաները բեմականացրեցին նաև մի պատմություն, երբ երեխան չլսելով իր ծնողներին ընկավ տհաճ պատմության մեջ: Դպրոցի տնօրենը իր ելույթում նշեց, որ շատ է կարևորում անվտանգ համացանց գաղափարը և համացանցի ճիշտ օգտագործումը համարում կարևոր երեխայի դաստիարակության գործում: Նկարները տես...>>> Տնօրենի ելույթը տես...>>> Տեսանյութը տես...>>> |
ՕԳՆԻՐ ԴՊՐՈՑԻԴ
|