ՀՀ - ում Ամերիկայի միացյալ նահանգների դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրենը շնորհակալություն հայտնեց դպրոցի տնօրեն Ա. Օհանյանին Քենդըս Քեյբլի հետ հանդիպումը կազմակերպելու համար, ասելով, որ մեծագույն հաճույք էր նման տնօրենի հետ աշխատելը:
0 Comments
Սույն թվականի մարտի 25-ին, Երևանի 100 հիմնական դպրոցի պարսկերեն ուսումնասիրող աշակերտներն, ուսուցչուհու՝ Մարիամ Պողոսյանի ուղեկցությամբ, հյուրընկալվեցին Երևանի Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի իրանական սրահում: Առիթը Նոռուզն էր՝ իրանական Ամանորը: Հանդիպումը ՀՀ-ում ԻԻՀ մշակույթի նորանշանակ խորհրդական Մաջիդ Մեշքիի և այլ իրանցի հյուրերի հետ էր: Աշակերտները ջերմ իրանական սրահում, Հաֆթ սինի սեղանի շուրջ Իրանի ազգային օրհներգով ազդարարեցին միջոցառման բացումը և վարժ ու սահուն պարսկերենով ներկայացրեցին Նոռուզը, որն, ի դեպ, պաշտոնապես գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ-նյութական մշակութային ժառանգության ցուցակում: Նոռուզը («նո»՝ «նոր» և «ռուզ»՝ «օր» բառերից, հին պարսկերենով՝ «Նոր լույս») նշվում է գարնան առաջին օրը և իրանական օրացույցի տարվա սկիզբն է համարվում։ Այն տոնվում է աստղագիտական գարնանային գիշերահավասարի օրն (արևը անցնում է երկնային հասարակածը և հավասարեցնում է գիշերը և ցերեկը), ինչը, սովորաբար, տեղի է ունենում մարտի 21-ին։ Պատրաստում են ավանդական Հաֆթ սինի սեղան: Հաֆթ պարսկերեն նշանակում է յոթ, իսկ սինը պարսկական այբուբենի 15-րդ տառն է, հայերեն սե տառի համարժեքը։ Այս սփռոցի վրա պետք է շարված լինեն ս տառով սկսվող յոթ իր՝ չքաղված նորածիլ կանաչի՝ ափսեում (սաբզե), ածիկ (սամանու), փշատ (սենջեդ), սխտոր (սիռ), խնձոր (սիբ), աղտոր կամ սումախ (սոմաղ), և քացախ (սեռքե): Նաև ավանդական է սփռոցին դնել այլ իրեր, ինչպիսիք են հայելի, կենդանի ոսկե ձկնիկներ ջրի մեջ, ներկած հավկիթներ, մետաղադրամներ և Ղուրան: Միջոցառման ավարտին գրադարանն աշակերտներին՝ Նոռուզի միջոցարմանն մասնակցելու և ուսուցչուհուն՝ իրանական ընթերցասրահի հետ ակտիվ համագործակցելու համար շնորհակալագրեր տվեց, որը դպրոց վերադառնալուց հետո հանձնեց դպրոցի տնօրեն Արեգա Օհանյանը: Տիկին Օհանյան մասնավորապես նշեց. «Մարդկային հարաբերությունների ձևավորման համար շատ կարևոր է հարևան պետության ժողովրդի պատմությանը, մշակույթին, ավանդություններին ծանոթ լինելը: Իմ կարծիքով մենք ճիշտ ուղու վրա ենք, որովհետև այսօր դուք պարսկերեն լեզվով շատ գեղեցիկ եք ներկայացրել Նոռուզի տոնը, որի համար արժանացել եք շնորհակալագրերի»: նկարները տես...>>> Սույն թվականի մարտի 3-ին N100 հիմնական դպրոց էր այցելել ՀՀ -ում ԻԻՀ մշակույթի կենտրոնի ժամանակավոր հանձնակատար Մաֆի Մադանին: Պարոն Մադանին N100 հիմնական դպրոցի տնօրեն Արեգա Օհանյանի ուղեկցությամբ հյուրընկալվեց «Իրանի կաբինետում», որը նախորդ տարի պաշտոնապես բացվել էր Իրանի մշակույթի կենտրոնի կողմից, և որտեղ հասցրել ենք ընդունել բարձրաստիճան պաշտոնյաների՝ ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին, Իրանի Ֆարս նահանգի Շիրազ քաղաքի քաղաքապետ Ալի Ռեզա Փաքֆրետրատին և այլոց: Պարսկերեն ուսումնասիրող աշակերտները իրենց ուսուցչուհու Մարիամ Պողոսյանի հետ միասին հյուրին դիմավորեցին ԻԻՀ եւ ՀՀ պետական օրհներգերով և փոքրիկ «ճանապարհորդություն» կատարեցին դեպի Իրան: Դասի ավարտին իր խոսքում պարոն Մադանին հայտնեց, որ շատ շոյված էր ընդունելությունից. երբ ներս մտավ «Իրանի կաբինետ» և լսեց ԻԻՀ օրհներգը, իրեն զգաց ինչպես Իրանում: Տիկին Օհանյանը, ողջունելով հյուրին ընդգծեց, որ միջպետական ջերմ հարաբերությունները պետք է սկսել պետության ամենակարևոր հարստության օգնությամբ, որի անունն է երեխա: Պարոն Մադանին իր փոքրիկ նվերները երեխաներին հանձնելուց հետո հրաժեշտ տվեց նոր հանդիպման ակնկալիքով: նկարները տես...>>> Փետրվարի 25 -ին Երևանի թիվ 100 հիմնական դպրոցը հյուրընկալել էր պարաօլիմպիական խաղերի չեմպիոն Քենդըս Քեյբլին։ Քենդըս Քեյբլը մարզիկ է , բանախոս, ով ոգևորում և աջակցում է հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավվել հասարակական կյանքում։ 1975թ-ին 21 տարեկան հասակում նա, ստանալով ողնաշարի վնասվածք , կանգնեց սայլակավոր այլ անձանց հետ սոցիալական կապեր հաստատելու և հասարակությունում ներգրավվելու անհրաժեշտության առջև։ Հյուրի հետ դպրոցում էին նաև Ամերիկյան դեսպանատան ներկայացուցիչները։ Հանդիպմանը ներկա էին դպրոցի տնօրենը, մանկավարժները, երեխաները, որոնց թվում էին նաև դպրոցում սովորող ԿԱՊԿՈւ երեխաները` իրենց հատուկ մասնագետների և ծնողների հետ։ Գրեթե 50 րոպե տևած հանդիպման ժամանակ դասասենյակում տիրում էր հաճելի մթնոլորտ։ Հանդիպման սկիզբում դպրոցի տնօրեն Արեգա Օհանյանը ներկայացրեց դպրոցը. «Մեր դպրոցը հիմնական դպրոց է, որտեղ սովորում են 350 աշակերտ, որից 64-ը սահմանափակ հնարավորություններով երեխաներ են։ Ամենակարևոր առանձնահատկությունը այն է, որ մեր դպրոցը աշխարհի «ամենաբարի դպրոցն» է։ Մեր դպրոցն ունեցել է մեծ հաջողություններ, բազմաթիվ օլիմպիադաների մրցանակակիրներ, որոնք մինչ օրս բարձր են պահում մեր դպրոցի անունը։ Մեր դպրոցն արդեն 50 տարեկան է»: Այնուհետև Տիկին Օհանյանը խոսքը փոխանցեց ամերիկյան դեսպանատան ներկայացուցչին, ով նախ շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և ներկայացնելով հյուրին` նշեց, որ Քենդըս Քեյբլը 9 անգամ պարաօլիմպիական չեմպիոն է դարձել, և Հայաստան գալով, իր հետ բերել է այդ մեդալներից մի քանիսը։ Որից հետո խոսք տրվեց Քենդըս Քեյբլին, ով ողջունեց իրեն ջերմ ընդունելություն ցուցաբերելու համար, և պատմեց թե ինչպես է ավտովթարի ենթարկվելուց հետո ջարդել ողնաշարը և արդեն 39 տարի է ինչ գամված է անվասալյակին, որից 27 տարին զբաղվել է սպորտով։ Քենդըս Քեյբլը արժանացել է 12 պարաօլիմպիական և 8 ոսկե մեդալի։ Նա նաև միակն է եղել, ով 1983 թ-ին հաղթել է ԱՄՆ-ի սայլակներով վազքի <<Եռակի թագ>> ազգային առաջնության բոլոր երեք մրցույթներում՝ 10 կմ, կիսամարաթոնյան և մարաթոնյան վազք սայլակներով մրցույթներին։ Այնուհետև դիտեցինք կարճամետրաժ ֆիլմ, որտեղ ներկայացված էին այն սպորտաձևերը , որով կարող են զբաղվել նաև հաշմանդամները /սալյակների մրցավազք, ռեկբի, էլեկտրական թենիս, ձեռքի գնդակ, սուսերամարտ, ավտոմրցավազք և այլն/։ Քենդըս Քեյբլը առանձնացրեց այն, որ դպրոցը շատ կարևոր է մարդու կյանքի համար։ Նա ուրախությամբ նշեց, որ այսօր այս պահին մեզ հետ է այս բարությամբ լցված դպրոցում։ Հանդիպման վերջում Քենդըս Քեյբլը պատասխանեց աշակերտների հարցերին։ Հարցերը շատ էին, բայց ցավոք ժամանակը բավարար չէր, որպեսզի բոլոր հարցերը ունենային իրենց պատասխանները։ Բոլոր երեխաները ստացան փոքրիկ հուշանվերներ։ ԿԱՊԿՈւ երեխաների ծնողների ներկայացուցիչը իր խորին շնորհակալությունը հայտնեց հյուրերին, իրենց հետ բարություն բերելու, իրենց ոգևորելու համար։ Քենդըս Քեյբլը իր հերթին շնորհակալություն հայտնեց տնօրենին և բոլոր ներկաներին` բարությամբ լցված հանդիպման համար։ Հանդիպմանը հյուրը մեծ սիրով փետրվարի 26 ին հրավիրեցին <<Աղջիկը լուսնի վրա >> ինքնատիպ պարային ներկայացմանը։ Վերջում թե' երեխաները և թե' մանկավարժական անձնակազմը նկարվեցին հյուրի հետ։ նկարները տես ...>>> Այս տարի Հովհաննես Թումանյանի ծննդյան 145 - ամյակն է: Հանրապետության բոլոր դպրոցներում անցկացվեցին Հ. Թումանյանին նվիրված բաց դասեր, ներդպրոցական միջոցառումներ, ստեղծագործական մրցույթներ և վիկտորինաներ: Մեր դպրոցը ևս մասնակցեց դրան: Դասեր անցկացվեցին համակարգչային կենտրոնում, եղան Թումանյանական ընթերցումներ և 1 - 4 դասարանի աշակերտները մեկ շաբաթ ներկայացրեցին Թումանյանին և նրա ստեղծագործությունները: Թումանյանական շաբաթը մեկնարկեց փետրվարի 16 - ին: 1 -4 դասարանի աշակերտները կարդում էին դասարաններով, խմբով, բոլորը միասին: Երգում էին Թումանյան, ներկայացնում-խաղում էին Թումանյան: Փետրվարի 21 - ին մայրենի լեզվի միջազգային օրն է: Ինչ մայրենի լեզու՝ առանց Թումանյանի բառ ու բանի: Պատշաճը մատուցենք մեր Թումանյանին: 5, 6, 7 դասարանի աշակերտները յուրովի ներկայացրեցին Թումանյանին: Ներկայացվեց հեքիաթներ, ասմունքներ, նրա կյանքն ու գործունեությունը: Ամեն դասարան ուներ պատրաստված շնորհանդես, որը ավելի պատկերավոր էր դարձնում նրանց խոսքը: 8 և 9 դասարաններում էլ եղան Թումանյանական ընթերցումներ <<Իմ Թումանյանը>> խորագրով: Հաղթող ճանաչվեց Բագրազյան Անին, ում աշխատանքը ուղղարկվեց քաղաքապետարան: նկարները տես...>>> Փետրվարի 11-ին Երևանի 100 դպրոցը նշեց Ապահով Համացանցի միջազգային օրը: Կարգախոսը՝ Եկեք ստեղծենք ավելի լավ Համացանցը միասին: «Ապահով Ինտերնետ - Հայաստան» ծրագիրը ուղղված է համացանցից ապահով օգտվելու հանրային իրազեկմանը, ինչպես նաև կրթական բովանդակության գործիքավորմանը: Ըստ «Ապահով Ինտերնետ» ցանցի հայաստանյան համակարգող Նարինե Խաչատրյանի, տրամադրելով անսահման եւ աննախադեպ հնարավորություններ, ինտերնետը պարունակում է նաև բազմաթիվ վտանգներ` հատկապես երեխաների համար: Ավելին, երեխաներն ու պատանիները իրենց ժամանակի մի զգալի մասը անցկացնում են այն համացանցում, որտեղ ՄԱԿ-ի տվյալներով 750 հազար մանկապիղծ է վխտում: Ըստ Մեդիակրթության կենտրոնի տնօրեն Հայկազ Բաղյանի, ապահով ինտերնետ-Հայաստան կայքում՝ www.saferinternet.nt.am , կարող եք գտնել անհրաժեշտ տեղեկություններ եւ խորհուրդներ ցանցից ապահով օգտվելու համար: Մշակվել է ավելի քան 10 000 ուսումնական կայք եւ ստեղծվել 3000 ապահով ուսումնական կայքերի հղում պարունակող շտեմարան: նկարները տես...>>> Հայրենապաշտության դաստիարակություն, ահա մեր փրկության խարիսխը: Գարեգին Նժդեհ _ Ինչից է սկսվում հայրենիքը, հաճախակի դիմում է մեզ տնօրենը, և հաջորդում է տիկին Օհանյանի բացատրությունը. Հայրենիքը սկսում է ընտանիքից, դպրոցից, քո շրջապատի մարդկանցից և այն բոլոր երևույթներից, որոնք քեզ ջերմություն, հպարտություն, մարդասիրություն են պարգևում: Ցանկություն է առաջանում բարձրաձայն արտահայտվելու. <<Ես հայ եմ՝դարերի խորքից եկած, իմ ազգի ոգին և պապերիս հաղթանակները ժառանգած... Պարտավորվում եմ լինել իմ նախնիների արժանի զավակը>>: Հպարտության զգացումը պատել էր մեզ, երբ մտանք Ազգային հերոս Վ. Սարգսյանի անունը կրող Ռազմական ինստիտուտ: Մթնոլորտը պարտավորեցնող էր: Սպաները և ուսանողները ջերմությամբ ընդունեցին մեզ, իսկ թանգարանում կլանում էինք ամեն ինչ: Ազգային հերոսների ոգին թափանցում էր մեր սրտերը, և նրանց շուրթերից լսելի էր՝ <<Հայրենիքները ապրում են հայրենասիրությամբ, ընկնում նրա պակասից>>: Գարեգին Նժդեհ Նկարները տես...>>> Հունվարի 23 - ին 7- ա և 7- ի բ դասարանների աշակերտները բանակի օրվա առթիվ այցելեցին Եռաբլուր՝ զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցեցին իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:Աշակերտները ծաղիկներ դրեցին Վազգեն Սարգսյանի և Արմեն Հովհաննիսյանի շիրիմներին: Նախապես պայմանավորվածություն կար գնալ հենց ամսի 28 - ին, բայց Արմեն Հովհաննիսյանի հետ պատահած դեպքը փոխեց պայմանավորվածությունը: Նրա մահը այնքան էր հուզել մեր աշակերտներին, որ նրանցից յուրաքանչյուրը երդվեց Արմենի նման պաշտպանել հայրենիքի ամեն մի կտոր հողը: Ճիշտ է նրանց աչքերում թախիծ ու արցունքներ կային, սակայն նրանց պատել էր հպարտության զգացումը, և կարծես թե Արմենը նրանց թույլ էր տալիս բարձրաձայն ասելու. Մենք ենք այսօրվա երիտասարդները՝ պատրաստակամ, հպարտ, մեր պապերի գործը շարունակող... Վստահեք մեզ... Մոտենում է ամենահեքիաթային տոնը՝ Ամանորը, որը ինքնադրսևորման ու երազանքների իրականացման լավագույն ժամանակահատվածն է: Այս տարի մեր դպրոցը դիմավորում է 2014 թվականը՝ Ձիու տարին: Ձին ողջ էությամբ կենսուրախ ու լավատես է, սիրում է տարածություն, մարդաշատ հավաքներ, զվարճանքներ: Այնպես որ, նախատոնական օրերին բոլորովին վատ չէ պատկերասրահ, կինոթատրոն, համերգ կամ էլ խնջույք գնալը: Բայց դրանով հանդերձ, պետք է նաև հիշել, որ Ձին անչափ կապված է տան, ընտանեկան օջախի հետ: Դրա համար ավելի լավ է Նոր տարին ացկացնել ընտանիքի և հարազատների հետ`ուրախ և աղմկոտ ընկերախմբով, հոգեհարազատ մարդկանց շրջապատում, ինչպես նաև չմոռանալ զանգահարել և շնորհավորել որքան հնարավոր է շատ ծանոթների, բարեկամների և ընկերների: Մեր դպրոցի ամեն դասարան առանձին առանձին նշեց Ամանորը և ստացվեց, որ ամբողջ դպրոցը մասնակից եղավ այդ գեղեցիկ ամանորյա միջոցառումներին: Նկարները տես...>>> Լյուդվիգ վան Բեթհովենը, (ծնվել է՝ 1770թ. Դեկտեմբեր 17, Բոնն – Մահացել է՝ 1827թ. Մարտի 26, Վիեննա), գերմանացի մեծ կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր։ Բեթհովենը կլասիցիզմի և ռոմանտիզմի միջև ընկած ժամանակաշրջանի արևմտաեվրոպական դասական երաժշտության առանցքային գործիչ է, ամենահայտնի և ամենակատարվող երգահաններից մեկը։ Մոցարտի և Հայդնի հետ միասին համարվում է վիեննական դասական երաժիշտներից։ Ստեղծագործել է իր ժամանակ գոյություն ունեցող գրեթե բոլոր երաժշտական ժանրերում։ «Ֆիդելիո» օպերայի, «Պրոմեթևսի ստեղծագործությունները» բալետի, երգչախմբային ստեղծագործությունների, երգերի հեղինակ է։ Նրա ժառանգության մեջ ամենակարևոր տեղն են զբաղեցնում գործիքային ստեղծագործությունները՝ սոնատներ դաշնամուրի, ջութակի և թավջութակի համար, կոնցերտներ դաշնամուրի և ջութակի համար, լարային կվարտետներ, նախերգանքներ, սիմֆոնիաներ։ 7 - րդ բ դասարանը ներկայացրեց Բեթհովենի կյանքն ու ստեղծագործությունը: |
AuthorWrite something about yourself. No need to be fancy, just an overview. Archives
Июль 2014
Categories |