Անկախության օրը մեր ժողովրդի տոնացույցի ամենագլխավոր տոնն է, մեր նորանկախ պետության ու ժողովրդի երանելի ճանապարհը, որի խաղաղ ընթացքի ապահովման համար թափված արյան արժեքի գիտակցումով եռասերունդ երկրապահները, հանրապետության բոլոր երկրապահ կամավորականները միշտ պատրաստ են ու զգոն: Մեր հզորությունը մեր միասնության մեջ է: Անկախության տոնի առթիվ կրկին շնորհավորում ենք բոլորիս` զոհված ազատամարտիկների հարազատներին, հայրենիքի պաշտպանության համար հերոս զավակներ ծնող մեր հերոս մայրերին, եռասերունդ երկրապահին, միշտ մարտունակ արցախահայությանը, երկրի սահմաններում կանգնած հայ զինվորին, աշխարհասփյուռ հայ ժողովրդին, և ցանկանում խաղաղություն ու անսպառ հավատ հարազատ պետության ու ապագայի հանդեպ: Հ. 100 հիմնական դպրոցում տիրում էր տոնական տրամադրություն: Տոնական միջոցառման բացման խոսքը տրվեց դպրոցի տնօրեն Ա. Օհանյանին, որը ջերմ ողջունեց բոլոր ներկաներին` մաղթելով նորոնոր հաջողություններ: ՀՀ անկախության 23-րդ ամյակի տոնակատարությանը նվիրված շքերթը բացեց դպրոցի ռազմագիտության ուսուցիչ Ա. Նանյանը, որը զեկուցեց դպրոցի տնօրենին և հայտարարեց շքերթի մեկնարկը: Դպրոցի հրապարակով խրոխտ քայլերով առաջանում էին 5-9-րդ դասարանի աշակերտները իրեց դասղեկների ուղեկցությամբ: Յուրաքանչյուր դասարանի հաջողությունները, ձեռքբերումները ներկայացնում էր դասարանի պատասխանատուն: Շքերթի ավարտին մասնակից դասարանների սաները խոստացան լինել անկախ Հայաստանի արժանի քաղաքացի, սիրել, պահպանել և զարգացնել այն:
0 Comments
Leave a Reply. |
CategoriesAuthorWrite something about yourself. No need to be fancy, just an overview. Archives
Июнь 2015
|