7 րդ բ դասարանը ներկայացրեց բաց դաս Հայոց եկեղեցու պատմություն առարկայից: Թեման էր <<Աստվածաշնչյան առակների>> մեկնությունը:
Դասն սկսվեց <<Տերունական աղոթքով>> - զուգահեռաբար համակարգչի էկրանին արտացոլվում էր <<Հայր մեր>> - ը: Դասին ներկայացված էր <<Խորհրդավոր ընթրիքի>> տեսարանը, որտեղ աշակերտները մարմնավորել էին Հիսուսի և 12 առաքյալների կերպարները` համապատասխան հագուստներով:
Աշակերտները, բեմականացմանը զուգահեռ, ներկայացրին առակների գաղափարը և արդիականությունը այն է` բոլորին հաղորդակից դարձնել Աստվածաշնչյան առակներին, որոնց հիմնական պատգամն է՝ ապրել նորովի կյանքով, չհեռանալ Աստծուց, ամեն վայրկյանի համար շնորհակալ լինել Աստծուն, լինել բարի, ներող, սիրող, հանդուրժող, չծուլանալ, չնախանձել, չբամբասել: Ներածական խոսքով հանդես եկավ դպրոցի հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի Լիլիթ Վարաժյանը: Տնօրեն Ա. Օհանյանի ուշադրությունը գրավեց աշակերտների մշակված, գրագետ ու տպավորիչ խոսքը: Առակները պատշաճորեն ներկայացնելու և դասը բարձր մակարդակով կազմակերպելու համար դպրոցի տնօրենը շնորհակալություն հայտնեց ուսուցչուհուն և աշակերտներին : Դասին ներկա էր նաև Էջմիածնի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տարածաշրջանի պատասխանատու Արմինե Թոքաթլյանը: Նա դրվատանքի խոսքեր ասաց մասնակիցներին և դրական լիցքերով հեռացավ դպրոցից:
Նկարները տես...>>>

Նա նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնյալ միջավայրից Վարդան Եպիսկոպոս Նավասարդյանի օրհնությամբ իր խորին գնահատանքը բերեց թիվ 100 դպրոցի տնօրենին, մանկավարժներին, ծնողներին և աշակերտներին: