Մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումների շրջանակներում, կազմակերպվեցեն արիության դասեր դպրոցի 8 - ի ա և բ դասարաններում: Դասերը վարեց դպրոցի զինղեկ Ա. Նանյանը: Դասին ներկա էր դպրոցի տնօրեն Ա. Օհանյանը:Նրանք ներկայացրեցին մայիսյան եռատոնի խորհուրդը, խոսեցին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման և պաշտպանության բանակի օրվա առանձնահատուկ նշանակության մասին՝ նշելով, որ անհրաժեշտ է, որպեսզի ներկա ու հաջորդ սերունդները շարունակեն հավատարիմ մնալ այդ արժեքներին և ունենան կամք ու վճռականություն դրանց տեր կանգնելու համար: Տնօրենը աշակերտներին վստահեցրեց, որ պաշտպանության բանակն այսօր ունի բոլոր անհրաժեշտ միջոցները Հայաստանի Հանրապետության պետական սահմանների անառիկությունն ու ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար:
|
CategoriesAuthorWrite something about yourself. No need to be fancy, just an overview. Archives
Июнь 2015
|