Թիվ 100 դպրոցի առօրյան միշտ էլ հագեցած է բազմազան ու շատ հետաքրքիր միջոցառումներով: Վերջերս նման միջոցառումներից մեկը կազմակերպել էին փոխտնօրեն տ-ն Կարապետյանը և Նախնական զինվորական պատրաստության ուսուցիչ, պահեստի գնդապետ պ-ն Նանյանը: Նրանց գլխավորությամբ IX դասարանի աշակերտները VIIIԲ դասարանի որոշ աշակերտների հետ միասին այցելեցին Վ. Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտ: Այնտեղ երեխաներին դիմավորած սպան երեխաներին ծանոթացրեց ինստիտուտի ստեղծման պատմությանը, մասնակցությանը ղարաբաղյան ազատամարտին: Նրա առաջնորդությամբ երեխաները եղան ինստիտուտի Փառքի սրահում, որտեղ ցուցադրված էին հաստատության նվաճումները տարբեր հարթակներում, նյութեր արտասահմանյան կառույցների հետ համագործակցության մասին, ուսում ստացող սպաների այժմյան առօրյայի, ուսումնական պրոցեսի կազմակերպման հետ կապված լուսանկարներ: Հետո երեխաները ներկա եղան կրակային պատրաստության ամբիոնում անցկացվող դասին, որտեղ ծանոթացան ռազմական տեխնիկայի տարբեր նմուշների: Շատ մեծ էր երեխաների հետաքրքրությունը այն ամենի հանդեպ, ինչ տեսնում ու լսում էին: Նրանք բազմաթիվ հարցեր տվեցին սպաներին, որոնց տրվեցին շատ հետաքրքիր ու սպառիչ պատասխաններ:
Այնուհետև երեխաներին ուղեկցեցին ինստիտուտի թանգարան, որտեղ ցուցադրված էին շատ նմուշներ, կապված բանակաշինության, դրա ակունքներում կանգնած ռազմական ու քաղաքական գործիչների, ռազմական գործողությունների, տարած հաղթանակների հետ կապված:
Դե իսկ վերջում երեխաներին և նրանց ուղեկցողներին համեղ կերակրեցին ինստիտուտի ճաշարանում:
Ցավոք, ինչպես ամեն լավ բան, այդ շատ հետաքրքիր էքսկուրսիան էլ ավարտվեց:
Երեխաները ինստիտուտը լքեցին էլ ավելի հայրենասեր դարձած, հաղթական կամքով, հայրենիքը ամեն տեսակի ոտնձգություններից պաշտպանելու վճռականությամբ և հայրենիքի պայծառ ու հզոր ապագայի հանդեպ մեծ հավատով լի:
Նկարները տես...>>>