2014թ. –ի սեպտեմբերի 1, առավոտյան ժամը 930: Երևանի հ. 100 հիմնական դպրոցում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ ՊՆ փոխնախարար Արա Նազարյանի հետ, որին մասնակցում էին դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները: Հանդիպման ընթացքում փոխնախարար Արա Նազարյանը ներկայացրեց բանակաշինության այս փուլի ու Հայաստանի զինված ուժերում ղեկավարած ոլորտների աշխատանքները: Կարևորելով նման հանդիպումները` Ա. Նազարյանը նշեց, որ համատեղ ջանքերի շնորհիվ է այսօր Հայոց բանակը հասել պատրաստության բարձր աստիճանի: Ա. Նազարյանը հակիրճ ներկայացրեց Հայոց բանակի ձևավորման, նրա անցած 22-ամյա ուղղու պատմական ընթացքը: Վարպետություն, Անձնուրացություն, Հանդգնություն, Արագություն, Գերազանցություն, Նպատակասլացություն կամ <<ՎԱՀԱԳՆ>> ուսուցման համակարգը, որը գործում է Հայոց բանակում, մեծ հետաքրքրություն առաջացրեց աշակերտների մոտ: Ներկայացվեցին 2014թ. օգոստոսի զոհված հայորդիների` շարքային Խաչատուր Լևոնի Բադասյանի, Ազատ Արթուրի Ասոյանի, սերժանտ Արարատ Վաչիկի Խանոյանի, կրտսեր սերժանտ Սարգիս Արմենի Մովսիսյանի, ավագ սերժանտ Արամ Մկրտչի Գրիգորյանի, լեյտենանտ Գոռ Բաբկենի Գրիգորյանի, ավագ լեյտենանտ Զորիկ Ժիրայրի Գևորգյանի կենսագրականները: Հավերժ փա՛ռք մեր սուրբ նահատակներին: Այնուհետև բոլոր ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը: Օգոստոս ամիսը վկայեց ինչպես մեր հայրենիքը երիզող մարտական հենակետերում, այնպես էլ միջազգային ասպարեզներում հայ զինվորի ունեցած բարձր պատրաստվածության մասին: Տանկային բիատլոնի համաշխարհային մրցումներում մեր տանկիստները զբաղեցրել են 2-րդ տեղը: Հանդիպման ավարտին Ա. Նազարյանը պատասխանեց աշակերտներին հուզող հարցերին: Կարևորելով նմանատիպ հանդիպումների արդյունավետությունը` նա հաջողություն մաղթեց դպրոցի սաներին` հույս ունենալով, որ նրանք կկատարեն իրենց խոստումը` լավ սովորել:
0 Comments
Leave a Reply. |
CategoriesAuthorWrite something about yourself. No need to be fancy, just an overview. Archives
Июнь 2015
|