2014 թվականի նոյեմբերի 14-ին Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ-ում լոգոպեդի միջազգային մասնագիտական տոնի կապակցությամբ կազմակերպված «Իմ լոգոպեդը» խորագրով նկարների մրցույթում հաղթող էին ճանաչվել 100 դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ Արման Միլիտոսյանը և 2012-2013թթ. ուստարվա շրջանավարտ Հակոբ Անեշյանը:
Դպրոցի այս կարևոր նվաճումն ըստ արժանվույն գնահատվեց:
Դեկտեմբերի 5-ին տեղի ունեցավ հաղթողների պարգևատրման արարողությունը: Դպրոցի տնօրեն տիկին Ա.Օհանյանը շնորհակալագրեր հանձնեց հաղթողներին՝ ընդգծելով նրանց յուրատեսակ աշխարհընկալումը և նկարչական ձիրքը: Նա նաև իր հատուկ անակնկալ մրցանակներ էր նախապատրաստել հաղթողների համար:
Դպրոցի ներառական թիմը նույնպես իր կողմից հատուկ նվեր էր պատրաստել տաղանդաշատ նկարիչների համար:
Արարողությանը մասնակից էին բազմամասնագիտական թիմի բոլոր անդամները՝ տնօրենը, մանկավարժները, մասնագետները, ծնողները, դասընկերները: Այն հերթական անգամ ի ցույց դրեց 100 դպրոցի բոլոր օղակների պրոֆեսիոնալիզմը և համագործակցային ձեռքբերումները, որոնք արտահայտվում են մեր հպարտության՝ մեր երեխաների հաջողությունների շնորհիվ:
Դպրոցի ամբողջ անձնակազմի անունից ևս մեկ անգամ շնորհավորում ենք մեր երիտասարդ արվեստագետներին և մաղթում նորանոր վերելքներ:
նկարները տես...>>>