Չնայած սեպտեմբերը նշանավորում է ամռան ավարտը, սակայն այն նաև սկիզբ է ուսումնական տարվա: Որքան էլ աշակերտները պնդեն, թե չեն սիրում սովորել, միևնույնն է, նրանց ուրախ և զվարթ դեմքերից այսօր դժվար էր նման տպավորություն ստանալ: <<Շնորհավո՛ր սեպտեմբերի 1-ը,- այսպես սկսեց իր խոսքը դպրոցի տնօրեն տիկին Օհանյանը: Շնորհավոր սեպտեմբերի 1-ը, որը ազդարարում է ուսումնական տարվա սկիզբը, գիտելիքներով հարստանալու, նոր նպատակներ կյանքի կոչելու սկիզբը: Մաղթում եմ Ձեզ բարձր առաջադիմություն, իսկ իմ սիրելի մանկավարժներին հաջողություններ իրենց շնորհակալ աշխատանքում: Մեզ համար սկսվում է մի շատ կարևոր և պատասխանատու շրջան, որի ընթացքում մեր ջանքերը ուղղվելու են մեկ կարևոր նպատակի՝ կրթելու և դաստիարակելու հարուստ, առողջ և արժանապատիվ սերունդ: Նա նշեց, որ մեր աշակերտները երբեք հուսախաբ չեն արել իրեն, որի վառ ապացույցն է վերջերս Վարդանյան Էդգարի՝ Բուխարեստում կայացած աստղագիտության միջազգային դպրոցական օլիմպիադայից ստացած բրոզե մեդալի առկայությունը, որին Հայաստանը ներկայացված էր մի խումբ աշակերտներով: Քո դպրոցը սիրում և գնահատում է քեզ, մեր սիրելի՛ տղա...: Դու ավելիին ես արժանի ...>>: Այդ օրը դեռ երկար կհիշեն դպրոցի առաջին դասարանցիները: Գիտելիքի ջահը առաջին դասարանցիներին փոխանցեց նախկին շրջանավարտ Գասպարյան Ռոբերտը: Զանգի զիլ հնչյունների ներքո ուրախ և հաստատակամ աշակերտները մտան դպրոց:
0 Comments
Leave a Reply. |
CategoriesAuthorWrite something about yourself. No need to be fancy, just an overview. Archives
Июнь 2015
|