12.12.2014թ.-ին, հաշմանդամության միամսյակին նվիրված միջոցառումների շարքի վերջին և ամփոփող իրադարձությունն էր:
Երևանի 100 դպրոցի բազմամասնագիտական թիմն անցկացրեց բաց դաս «Զգում եմ: Մտածում եմ: Խոսում եմ:» խորագրով, որին մասնակցում էին 2-րդից 4-րդ դասարանի աշակերտները: Բաց դասի հիմնական գաղափարն էր ցույց տալ դպրոցում աշակերտների գործունեության բազմակողմանիությունը՝ զգացմունքների, գաղափարների և դրանք արտահայտելու միասնությունը: Զննականության համար մեծ պաստառ էր պատրաստվել, որն ինտերակտիվորեն օգտագործում էին երեխաները:
«Իմ հույզերի աշխարհը», «Իմ մտքերի աշխարհը» և «Իմ խոսքի աշխարհը» պայմանական անվանումներով խմբերը հերթականությամբ ներկայացրեցին իրենց գիտելիքները նշված թեմաների մասին: Բաց դասն ավարտվեց հսկայական «ընկերության շղթայով» և ուրախ երգերով:
Հիրավի, այս փոքրիկ դասը դպրոցի ողջ բազմամասնագիտական թիմի՝ տնօրենի, մանկավարժների, ծնողների և երեխաների միասնականության ամրապնդման խորհրդանիշն էր...
նկարները տես...>>>