
Ապրիլի 5-ին (2015թ. տոնացույցով) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին և ողջ հայությունը, մեր Եկեղեցու հավատացյալ զավակները Հայաստանում և Սփյուռքում տոնակատարում են համաքրիստոնեական մեծագույն տոնը` մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունը` Սբ. Զատիկը: Քրիստոսի հրաշափառ Հարության ավետիսը` «Քրիստոս յարեաւ ի մեռելոց», հնչեց դեռ շաբաթ երեկոյան` Ճրագալույցի սբ. Պատարագի ընթացքին պատարագիչ քահանայի շուրթերից մեկ անգամ ևս ազդարարելով, որ Աստվածորդու` խաչի վրա մահվամբ և հրաշափառ Հարությամբ մարդը վերստին արժանացավ հավիտենական կյանքը ժառանգելու իր կոչմանը: 6 - րդ բ դասարանի աշակերտները ուսուցչուհի Լիլիթ Վարաժյանի հետ միասին անցկացրեցին բաց դաս միջոցառում նվիրված այդ օրվան:
նկարները տես...>>>
նկարները տես...>>>