Ա. Օհանյան
Սիրելի դպրոցականներ, մանկավարժներ, հարգելի ծնողներ և իմ շատ սիրելի փոքրիկներ, որ առաջին անգամ մտնում եք դպրոց:
Շնորհավորում եմ բոլորիդ գիտելիքի օրվա`սեպտեմբերի 1-ի առիթով:
Յուրաքանչյուր ժողովրդի խնդիրը ազգային գաղափարախոսության ստեղծումն է, որի հիմնաքարը դրված է դպրոցում: Ուսուցիչը բացառիկ դեր ունի հայ երեխային ազգային ոգի, ազգային կրթություն և դաստիարակություն տալու գործում: Հայ դպրոցը պետք է լինի հայրենագիտության տաճար, այստեղ հայ մանուկը պետք է ճանաչի և սիրի հայրենի ժողովրդին: Թող բարի լինի այս ուսումնական տարին թե կրթական համակարգի և թե ամբողջ ազգի համար: Գիտության նոր դռներ բացվեն մեր երեխաների առաջ: Բոլոր խնդիրները լուծվեն համերաշխության, ջերմության և բարության մթնոլորտում:
Մենք այսօր կառուցում ենք մեր երկրի ապագան, որտեղ պետք է ընդգծված երևա հայ ժողովրդի մտավոր ուժը, ազգային արժեքները պահպանելու և հարստացնելու առանձնահատկությունը:
Այդ խնդիրը պետք է լուծենք միասին, վստահելով և հավատալով, որ վաղվա օրը ավելի լավն է լինելու...
Շնորհավոր նոր ուսումնական տարի, բարի գալուստ սիրելի կրթօջախ, որտեղ աշխատում են հրաշք մանկավարժներ:
Նկարները տես...>>>