«Երևանի №100 դպրոցում 2015թ. նոյեմբերի 26-ին մեկնարկեց հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանության միամսյակին նվիրված միջոցառումների շարքը: Առաջին հանդիպումն անցկացվեց տարրական դասարանների աշակերտների ծնողների հետ, որը նախաձեռնել էին դպրոցի հոգեբանները: Հանդիպման թեման մարդու՝ սեփական կարողությունները և հնարավորությունները համարժեք գնահատելու, հասանելի նպատակադրումներ անելու և դրանք ի կատար ածելու մասին էր: Քննարկումից հետո ծնողների ուշադրությանը ներկայացվեց «Թիթեռի կրկեսը» («Цирк Бабочки» կամ «The Butterfly Circus») առակ-ֆիլմը»:
0 Comments
Leave a Reply. |
|