Աշուն է, ամպամած, խավար: Ցրտերն են մոտենում ու մեզ հիշեցնում ձմեռվա գալուստը, որին մնացել են հաշված օրեր… Այս խորը աշնան ծաղիկների ոգեշնչող և ջերմացնող գույները այսօր մեզ ներկայացրեցին 5 ա դասարանի աշակերտները իրենց <<Աշուն>> միջոցառման ժամանակ...
Այս միջոցառմանը շունչ էր տվել ռուսաց լեզվի ուսուցչուհի Մ. Ղուշչյանը: Նա աշունն այստեղ բացահայտեց մեկ այլ ձևով: Բոլորս տեսանք թե ինչ գեղեցիկ ու հիասքանչ է այն՝իր բերք ու բարիքով, իր գեղեցկությամբ: Նա ծնողների հետ միասին ջանք չէր խնայել, որպեսզի միջոցառումը լիներ լավ կազմակերպված և համով-հոտով:
Աշնան բարիքներից պատրաստված գեղեցիկ զամբյուղներն ու ձևավորումները մեր երեխաների և ծնողների ձեռքի աշխատանքներն էին: Ամեն ինչ գեղեցիկ էր ու հիասքանչ՝ աշնանային գույներով համեմված:
նկարները տես...>>>