Այսօր սեպտեմբերի 1-ն է՝ նորի սկիզբը: Այսօր շունչ և նոր ընթացք է ստանում ամեն ինչ: Վերաբացվում են դպրոցները, սկսվում է աշխատանքային գործընթացի եռուն շրջանը: Սեպտեմբերի մեկը տոն է. գիտելիքի, գրի և դպրության օրը: Օրվա խորհուրդը պահպանելու, սովորողների մուտքը տոնական և հիշարժան դարձնելու նպատակով մեր դպրոցում կազմակերպվել էր միջոցառում նվիրված այդ օրվան: << Թող, որ այս ուսումնական տարին բոլորին բերի նոր անակնկալներ, իսկ կյանքի նոր փուլ մտնող մանուկների մեջ արթնացնի ձգտում դեպի ուսումն ու գիտելիքը:>> ամփոփեց իր խոսքը դպրոցի տնօրեն Ա. Օհանյանը: ՆԿԱՐՆԵՐԸ ՏԵՍ>>>...
|