Հայ Առաքելական եկեղեցին ամեն տարի Քրիստոսի Սուրբ ծննդյան օրվանից 40 օր հետո մեծ հանդիսավորությամբ նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տեառնընդառաջը: Մայրաքաղաքի բոլոր դպրոցներում այս առիթով կազմակերպվել են տոնական տարբեր միջոցառումներ: Տոնական միջոցառումներ էին կազմակերպվել նաև մեր դպրոցում: Քանի որ օրն առավելապես նշվում է որպես նորապսակների տոն, դպրոցի տնօրեն Ա. Աբելյանը իր շնորհավորական ուղերձում նրանց մաղթեց. «Տեառնընդառաջի տոնին ստացած օրհնանքը թող առավել ամրություն եւ ջերմություն բերի ձեր նորաստեղծ օջախներին, որ յուրաքանչյուր նոր հայ ընտանիք դառնա մեր համայնքի, մեր պետականության ամուր հենքն ու մեր ազգին արժանավոր զավակներ պարգևի»:
նկարները տես...>>>
նկարները տես...>>>