«Հովհաննես Թումանյանը 20֊րդ դար բերեց ապագայի հանդեպ հուզապար ակնկալություն, արևով լեցուն սրտի զգացողություն: Նրա անունը սոսկ պատմությանը չի պատկանում: Նրա անունը և ներկայինն է, և ապագայինը»:
Լև Օզերով
Այս խոսքերի վառ ապացույցն է փետրվարի 14֊ին հ. 100 հիմնական դպրոցի 4-րդ ա դասարանում տեղի ունեցած Հ.Թումանյանի «Հեքիաթների աշխահում» բաց դասը դասվարի ժամին: Դասղեկ Ն. Զոհրաբյանը ներկայացրեց, որ հայ ժողովուրդը ունեցել է և ունի շատ նշանավոր մեծանուն դեմքեր և գործիչներ, շատ նշանավոր բանաստեղծներ և գրողներ, սակայն Թումանյանն է, որ արժանացել է «Ամենայն հայոց բանաստեղծ» կոչմանը: Աշակերտներից յուրաքանչյուրը ընտրել էր մեկական հեքիաթ, որի շուրջ նկարել էին նկարներ և պատրաստել ձեռքի աշխատանքներ: Աշակերտները,: ներկայացնելով հեքիաթների հիմնական իմաստը, ցույց տվեցին Թունամյանի ստեղծագործություններում մարմնավորված հայ ժողովրդի հավաքական իմաստությունն ու հանճարը, տենչերն ու երազանքները: Դասի նպատակն էր ազգային արժեհամակարգի զարգացումը և հայրենասիրական ոգու դաստիարակությունը, հայոց մշակութային ժառանգության գնահատումն ու պահպանումը:
նկարները տես...>>>