Այսօր տոնական տրամադրություն էր 6 - ի բ դասարանում: Գեղեցիկ միջոցառում էր կազմակերպվել դասղեկ Լ. Վարաժյանի կողմից <<Սուրբ ծննդյան խոհեր>> վերնագրով: Դասարանը զարդարված էր Սուրբ ծննդյան տեսարանով: Մարիամի և Հովսեփի դերակատարները հրեշտակների ուղեկցությամբ մանուկ Հիսուսին առաջնորդեցին դեպի իր սիրելի և տաքուկ անկողինը: Դասարանի աշակերտները դասղեկի հետ միասին խորհեցին սուրբ ծննդյան տոնի սովորույթների և խորհրդի մասին, հնչեցին մաղթանքներ և անկեղծ ու ջերմ շնորհավորանքներ: Վերջում իրենց հյուր եկած Ձմեռ պապիկի օգնությամբ պարկից հանեցին <<Խաղաղություն աշխարհին>> բառակապակցությունը, որն իրենց ցանկությունն էր գալիք տարում:
Խաղաղությունը, ի տարբերություն պատերազմի, ավելի բարձր ձայն ունի։ Արի ′ խաղաղություն, լցրու մարդկանց սրտերը սիրով ու խանդաղատանքով, բարության սերմեր ցանիր ամեն տեղ, հավելեց դպրոցի տնօրեն Ա. Աբելյանը:
նկարները տես...>>>