Մայիսի 16-ին անցկացվեց միջոցառում 4ա դասարանում 《Աշխարհի հրաշալիքները》խորագրով (դասվար Ն. Զոհրաբյան): Միջոցառումն ընթացավ հեքիաթից դեպի իրականություն. Սկսվեց《Քաջ Նազարը》հեքիաթի բեմադրությամբ, որտեղ Նազարը երազում տեսավ հրաշալիքների ուրույն մի ներկայացում: Աշակերտները համեմատել էին մեր կյանքի կարևորագույն արժեքների հետ՝ 《Կյանք》,《Մարդ》,《Մայր》,《ՈՒսուցիչ》,《Սիրտ》,《Մանկություն》,《Ընտանիք և հայրենիք》: Գեղեցիկ բանաստեղծություններով, հստակ և արտահայտիչ խոսքով նրանք ներկայացրին վերոհիշյալ արժեքների նշանակությունը մարդ - անհատի ձևավորման գործնթացում: Միջոցառումը հագեցած էր ազգային երգ ու պարով, գեղեցիկ շնորհանդեսով և միջոցառմանը համահունչ ձևավորումով: Ամփոփման խոսքում դպրոցի տնօրեն Անուշ Աբելյանը նշեց, որ միջոցառումը շատ ուսուցողական ու դաստիարակչական էր և շատ կարևոր է, որ աշակերտները վերը նշված արժեքները գնահատեն ու կարևորեն իրենց կյանքում: Նկարները տես...>>>
|