Մայիսի 10-ին և 11-ին Երևանի հ. 100 հիմնական դպրոցն իսկական տոն էր ապրում: 1ա և 1բ դասարանները, իրենց անկրկնելի դասվարներ տիկին Ժ. Ալթունյանի և Դ. Ծատուրյանի ուղեկցությամբ հանձնեցին նոր կյանքի մուտքի իրենց առաջին մեծ ստուգատեսը՝ Այբբենարանի հանդեսները: Հեքիաթային, տոնական միջավայրը, երեխաների ոգևորությունը և ծնողների հուզմունքը վերստին բոլորիս լցրեցին մեր մանկության ամենալուսավոր ժամանակների հուշերով: Իսկ դպրոցի ամենափոքրիկները՝ հպարտ ու ուրախ, մաշտոցյան ուղերձները հոգում ու վառվռուն աչքերում, քայլեցին իրենց կյանքի նոր արահետով:
Նկարները տես...>>>
Նկարները տես...>>>