Դեկտեմբերի 21 - ին դպրոցի 1 - 3 դասարանի աշակերտները ցնծության մեջ էին: Նրանց հյուրընկալվել էին սիրված հերոսները, որոնք իրենց ուրախ ու աշխույժ խաղերով ուրախացրին բոլորին:
Յուրաքանչյուր դասարանի աշակերտների հանդերձանքները տարբեր էին. նրանք հանդես էին եկել սիրված մուլտֆիլմերի հերոսների կերպարներով, տարատեսակ դիմակներով: Բոլորն էլ յուրօրինակ էին, թե´ իրենց բեմական կեցվածքով, թե´ պատրաստած ելույթներով, թե´ ամանորյա բացիկներով: Մթնոլորտը շատ ուրախ էր, խաղերը զվարճացնող և հետաքրքիր: Իրենց ելույթներով, պատրաստած անակնկալներով մրցում էին
և´աշակերտները, և´դասղեկները:
-Թող բոլոր մանուկները լինեն ուրախ ու երջանիկ, թող նոր տարին բերի նոր ուրախություն. այս էր ուսուցիչների մաղթանքն իրենց սաներին: Իսկ վերջում աշակերտները միմյանց նվիրեցին ամանորյա բարեմաղթանքներով իրենց պատրաստած բացիկները:
նկարները տես...>>>