Նոյեմբերի 30-ին հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության միամսյակին նվիրված միջոցառումների շրջանակում տեղի ունեցավ բազմամասնագիտական թիմի հանդիպում ծնողների հետ: Հանդիպման նպատակն էր ծնողների խմբային աշխատանքի միջոցով վեր հանել երեխաների հետ մասնագիտական աշխատանքի բովանդակության որոշ կողմեր: Խմբերից առաջինը փորձեց գտնել խաղային գործունեության միջոցով իմացական գործընթացների զարգացման ուղիները: Հատուկ մանկավարժների նպատակն էր ` խաղի միջոցով ներկայացնել ծնողներին հատուկ մանկավարժի աշխատանքը երեխաների հետ, ինչպես կարող է երեխան խաղալ և միաժամանակ սովորել և զարգանալ: Սովորում ենք խաղալով` զարգացնել երեխայի ճանաչողական ոլորտը / ուշադրություն, հիշողություն, ընկալում, մտածողություն/: Նշված ոլորտների շուրջ կիրառվեց տարբեր տեսակի խաղեր /կախարդական պարկ, գտիր 4 –րդ ավելորդը, ռոբոտ, հիշիր և վերարտադրիր/: Աշխատանքը շատ գեղեցիկ ներկայացվեց մյուս խմբերին: Երկրորդ խումբը որոշեց երեխայի խոսքի զարգացման փուլերը երեխայի տարբեր տարիքային փուլերում: Լոգոպեդների նպատակն էր իրազեկել ծնողներին երեխայի խոսքի զարգացումը ըստ տարիքային փուլերի: Տրվել է ծնողներին երեխաների նկարներ մինչև 3 տարեկան, այդ նկարներին համապատասխան տարիքային փուլեր , և այդ փուլերին համապատասխան խոսքի զարգացման փուլեր` երեխան տվյալ տարիքում խոսքի ինչպիսի զարգացում է ունենում: Արդյունքում առանձնացվեցին երեխայի խոսքի ճիշտ զարգացումը մինչև 3 տարեկան: Երրորդ խումբը փորձեց տեղորոշել մանկական նկարչության զարգացման փուլերը և համապատասխան նկարներ անել: Հոգեբանների նպատակն էր համագործակցային խաղի միջոցով փորձել բացահայտել մանկական նկարչության փուլերը: Առանձնացված էին 7 փուլեր, որոնցից յուրաքանչյուրում երեխայի նկարը յուրահատուկ բնութագիր ունի: Ծնողները փորձեցին իրենց երեխաների վաղ հասակի նկարները վերհիշելով ճիշտ հերթականությամբ դասավորել փուլերը, այնուհետև համապատասխան նկարներ անել: Ծնողները մեծ ոգևորությամբ աշխատեցին, մանրամասն նկարագրությամբ ներկայացրին իրենց պաստառն ու ընդգծեցին, որ օգտակար ճանաչողական նյութ էր և իրենց, և մյուսների համար: Արդյունքում ստացված երեք պաստառները յուրաքանչյուր խումբը ներկայացրեց մյուսներին: Հանդիպումն ամփոփեց տնօրեն Ա.Աբելյանը, ևս մեկ անգամ ընդգծելով բազմամասնագիտական թիմի, ծնողների և երեխաների հետ աշխատող բոլոր օղակների նմանատիպ համագործակցության արդյունավետությունը:
նկարները տես...>>>
նկարները տես...>>>