
Այսօր՝ Դեկտեմբերի 2- ին Երևանի հ. 100 հիմնական դպրոցի աշակերտներ՝ Լյուդվիգ Հարությունյանը, Արուսիկ Բերբերյանը, Լիլի Գրիգորյանը, Միքայել Բաբայանը , Ռոբերտ Դարդլոյանը դպրոցի սոցիալական մանկավարժ՝ Լուսինե Բեջանյանի ուղեկցությամբ եղան Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում: Տարբեր դպրոցների 22 աշակերտներ նախ դիտեցին տեսանյութ, որտեղ ներկայացված էր ՀՀ նախագահի նստավայրի կառուցումը, նախագահի գործունեությունը: Այնուհետև երեխաները եղան այն բոլոր դահլիճներում, որտեղ տեղի են ունենում հանդիպումներ, խորհրդակցություններ, հանդիսավոր արարողություններ: Վերջում 22 աշակերտները բաժանվեցին խմբերի և մասնակցեցին Խաղ-վիկտորինայի, որի ընթացքում հնչեցին հարցեր Հայաստանի Սահմանադրության և անկախության վերաբերյալ: Մեր աշակերտները՝ Լյուդվիգ Հարությունյանը, Արուսիկ Բերբերյանը, Լիլի Գրիգորյանը, Միքայել Բաբայանը, Ռոբերտ Դարդլոյանը ցուցաբերեցին փայլուն արդյունքներ և պարգևատրվեցին նվերներով՝ ֆլեշ կրիչներով, իսկ ՀՀ նախագահի կողմից ստացան գրքեր:
նկարները տես...>>>
նկարները տես...>>>