Երևանի հ. 100 հիմնական դպրոցում տոն էր. առաջին ա դասարանի աշակերտները, դասվար՝ Ելենա Ջիլավյանի հետ միասին հանդես եկան «Ա» տառի հանդիսավոր դաս - միջոցառմամբ: Երեխաների համար մեծ տոն էր - այբբենարանի առաջին տառի էջն էին բացում: Դասի ընթացքում փոքրիկները շատ հստակ և ակտիվ արտահայտեցին իրենց գիտելիքները, ներկայացրեցին «Ա» տառի շքերթը՝ հագեցած երգ ու պարով, հանելուկների խառնաշփոթով: Բաց դասն իրագործվեց դասին բնորոշ կառուցվածքային բոլոր փուլերով, ինչի արդյունքում աշակերտները, որոնց արդեն ծանոթ էր «Ա» հնչյունը, յուրացրին նաև «Ա» տառի գրությունը: 1 - ին ա դասարանում օրվա հերոսները՝ Այբբենարանը, Աղվեսը, Արջը, Արջամուկն ու Աշուն տատիկը օգնեցին դասարանին հաղթահարել մի քանի փորձություն, որից հետո միայն ստացան <<Գիտելիքների ամրոց>> մտնելու բանալին և ներս մտան զարմանահրաշ տառերի աշխարհը: Արդյունքում երևաց կարճ ժամանակահատվածում փոքրիկների ստացած գիտելիքները: Դասը հագեցած էր երաժշտությամբ, հանելուկներով ու մեծն Մաշտոցին նվիրված բանաստեղծություններով: Դպրոցի տնօրեն Անուշ Աբելյանը այդ առթիվ նրանց մաղթեց բարի երթ դեպի տառերի գանձարան:
Դասի ավարտին փոքրիկները դուրս եկան բակ՝ և խաղաղության աղավնիներին բաց թողեցին իրենց երազանքների հետևից: նկարները տես...>>>
Դասի ավարտին փոքրիկները դուրս եկան բակ՝ և խաղաղության աղավնիներին բաց թողեցին իրենց երազանքների հետևից: նկարները տես...>>>