Յուրաքանչյուր տարվա երկրորդ ամսվա երկրորդ շաբաթվա երկրորդ օրը բազմաթիվ երկրներում նշվող համացանցի միջազգային օրվա այս տարվա կարգախոսն էր «Ստեղծիր, միացիր և եղիր պատասխանատու. ավելի լավ Համացանցը սկսվում է քեզանից»: Այս տարի այն նշվեց այսօր` փետրվարի 6 - ին: Մեր դպրոցում դասը վարում էր Ա. Սարոյանը:Այսօր դասը անցկացվեց 7 ա և 7 բ դասարաններում և կշարունակվի նաև ողջ շաբաթվա ընթացքում: Աշակերտները ցույց տվեցին իրենց գիտելիքները համացանցի անվտանգ օգտագործման մասին, ինչպես նաև նրանից օգտվելու էթիկայի կանոնները:
նկարները տես...>>>
նկարները տես...>>>