
Մայրենի լեզվի դրախտային աշխարհը ոտք դնողի առջև բացվում են գաղտնիքներով լի բոլոր դռները, այն կարող է մեկնել անմեկնելի առեղծվածները, կարող է բացատրել անբացատրելին: Մայրենիի օրվան նվիրված միջոցառումների, բաց դասերի և էքսկուրսիաների շրջանակներում 8 - րդ դասարանի մի խումբ աշակերտներ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Գ. Գասպարյանի գլխավորությամբ, յուրօրինակ մոտեցմամբ և դրսևորումներով ներկայացրին Հ. Թումանյանի մի քանի հեքիաթների տիկնիկային բեմադրությունը: Այս անգամ կրկին մեր հանդիսատեսներն էին ոչ միայն մեր տարրական դպրոցի աշակերտները, այլև հ. 42 մանկապարտեզի ավագ խմբի սաները: Փոքրիկ հանդիսատեսները ճամփորդություն կատարեցին Անմահ լոռեցու հեքիաթների զարմանահրաշ աշխարհներով: Ներկայացումը ուսուցողական բնույթ ուներ՝ հեքիաթների հերոսները պարբերաբար հարցեր էին հղում փոքրիկ հանդիսատեսին:
Նկարները տես...>>>
Նկարները տես...>>>