Ապրիլի 11 -ին Երևանի կենդանաբանական այգում անսովոր բացօթյա դաս էր։ 4 - րդ ա դասարանի աշակերտները այգի էին եկել իրենց դասղեկի և <<Ես և շրջակա աշխարհը>> առարկայի ուսուցչի ուղեկցությամբ։ Առարկայի ուսուցչուհին համոզված է, որ սա լավ հնարավորություն էր երեխաների` կենդանիների նկատմամբ ունեցած սերը դեպի իր առարկան ուղղելու համար։