Որքան կարևոր է սեղանի ուտեստների համեղ լինելը, այնքան կարևոր է նաև սեղանի գեղեցիկ ու ճիշտ ձևավորումն ու սպասքադրումը: Երբ թվում է, թե մենք արդեն լիովին պատրաստ ենք տոնին, օգտակար կլինի նաև իմանալ տոնական սեղանի գրագետ սպասքադրման հիմունքները: 5 - ա դասարանում տեղի ունեցավ բաց դաս միջոցառում տեխնոլոգիա առարկայից (ուսուցիչներ Ա. Առուստամյան և Հ. Վարդանյան <<Տյարն ընդառաջ>> տոնին նվիրված, որի հիմքում ընկած էր << Սպասքադրումը>>: Աշակերտները այդ միջոցառմանը մասնակցում էին մեծ ջանասիրությամբ և ոգևորությամբ: Միջոցառումը հագեցած էր գեղեցիկ հայկական պարային համարներով և երգերով: Բոլոր աշակերտները ներկայացան հայկական տարազներով: Տոնական սեղանը ձևավոևված էր տոնի խորհրդին հատուկ հայկական ուտեստներով` հալվա, փախլավա, աղանձ և հայկական մրգերով: Տոնական սեղանը զարդարում էր հայկական կարմիր գինին:
Նկարները տես...>>>
Նկարները տես...>>>