Այսօր Երևանի հ. 100 հիմնական դպրոցի աշակերտները և ՀԵՊ ուսուցչուհի Լ. Վարաժյանը հրաշալի հայրենասիրական և խորհումի զգացումով տոգորեցին ներկաներին...Հայ ժողովրդիս անցած ճանապարհը՝ լքված ու կոտորված հայիս ճակատագրի փաստումն ու հերոսական անցյալն էր ընդգծված։ Օտար հողում հայ մնալու, իսկ հետո հայրենի երկրի զինվոր դառնալու , ու նրա հաղթական դրոշը բարձր պահելու ոգին էր իշխում...Աշակերտները գեղեցիկ բեմադրությամբ և հայրենասիրական ոգով ներկայացրեցին զինվորի երդման ու ռազմաճակատում իրար հետ միասնական և ուժեղ լինելու պատրաստակամությունը։ Միջոցառումը հագեցած էր բոլոր տեսանկյուններից՝ գեղեցիկ խոսք, հրաշալի ձևավորում, համապատասխան կոլորիտ։
Նկարները տես...>>>
Նկարները տես...>>>