«Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթը ծնունդ է առել Հայաստանում 2014 թ.-ին «Այբ» հիմնադրամի նախաձեռնությամբ: Հայերենի մրցույթի ստեղծման և իրականացման մտահղացումը «Այբ» կրթական հիմնադրամում առաջացավ նրա որդեգրած արժեքների և նպատակների շարունակականությունն ապահովելու համար, այն է՝ Հայաստանում ձևավորել կրթության նոր մշակույթ և համակարգված ներդրումներով աջակցել երկրում կրթության ոլորտի զարգացմանը: 2009 թ.-ից «Այբ» կրթական հիմնադրամը Հայաստանում և 2010 թ.-ից նաև Արցախում մեծ հաջողությամբ կազմակերպում և անցկացնում է «Կենգուրու» դպրոցական միջազգային մրցույթը: Մեր աշակերտները մեծ ոգևորությամբ մասնակցում են մրցույթին:
նկարները տես...>>>
նկարները տես...>>>