Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության ու էության ամենախոշոր փաստը, ինքնության ու հանճարի ամենախոշոր դրոշմը, պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին, հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը, հոգին ու հոգեբանությունը: Հայ լեզուն ավանդվել է մեզ դարերի խորքից և, որպես ամրակուռ վահան, իր վրա է կրել ոսոխի բազմաթիվ հարվածները, բայց մնացել է անսասան: Թշնամու յաթաղանի ու հրի դեմ մեր լեզուն մագաղաթ ու մատյան է դարձել… Ու հայ ազգն այսօր հայ է մնացել միայն հավատքի ու հայոց լեզվի շնորհիվ…Միջոցառումը կազմակերպվել էր Մայրենի լեզվի միջազգային օրվա կապակցությամբ` ևս մեկ անգամ գիտակցել տալու մեր «ազգային գոյության ու էության ամենախոշոր փաստի»` «մեր ժառանգության մեծագույն գանձի»` մայրենի լեզվի արժեքը: Մասնակիցները համապատասխան շնորհանդեսի ուղեկցությամբ և գեղարվեստական արտահայտչականությամբ ներկայացրին, թե հայ ժողովրդի հետ դարերի դաժան փորձությունների ինչպիսի երկար ճանապարհ է անցել նրա ինքնության վկայագիրը` հայոց լեզուն: Ոսկեղենիկ մայրենիով մեր պատմիչներն ու գրողները հյուսել են մեր ժողովրդի հոգու երգն ու կարոտը, երազն ու սերը: Տնօրեն Ա. Աբելյանը, բավականին տպավորված, իր գոհունակությունն ու երախտագիտությունն արտահայտեց բոլոր մասնակիցներին` մայրենին փայփայելու, այդքան մեծ սիրով ու նվիրումով ներկայացնելու համար:
նկարները տես...>>>
նկարները տես...>>>