Մեր դպրոցը նույնպես մասնակցեց շաբաթօրյակին։
Նկարները տես...>>>
Այսօր Երևանում անցկացվեց համաքաղաքային շաբաթօրյակ։ Մեր դպրոցը նույնպես մասնակցեց շաբաթօրյակին։ Նկարները տես...>>>
0 Comments
Գարնան գալուստն ու գարունը գովերգելու առիթը երեկ նշվում էր մեր դպրոցի 3 - բ դասարանում (դասվար Ա. Հարությունյան): Աշակերտները հեքիաթային հերոսների պես բեմը զարդարել էին գեղեցիկ խաղով և իրենց հմայքով: Մասնակիցներն իրենց ջերմությունը և տրամադրությունը հաղորդում էին հանդիսատեսին:
Երփներանգ ծաղիկները անհամբեր սպասում էին գարնան գալըստյանը: Նրանք պայքարում էին ձմռան ցրտի դեմ և ի վերջո իրենց հեքիաթային պատմության ջերմությամբ դահլիճ բերեցին գարունը: Գարունն իր կախարդական ծաղկե թագով և արևի շողերով բարի մաղթանքներ և խաղաղություն ավետեց ամենքին: Բնությունը աստիճանաբար արթնացավ իր երկարատև քնից... խոնավ հողը իր առաջին ծիլերը տվեց ու աստիճանաբար բնությունը սկսեց ծաղկել: Աշակերտները ցուցադրեցին ոչ միայն գարնան գալուստն ու թռչունների վերադարձը, այլև ներկայացրին գարնանային գեղեցիկ և ուրախ տոները` Մայրության և գեղեցկության տոն, ազգային տոներից` Բարեկենդան, Ծաղկազարդ, Զատիկ: Վերջում բեմադրեցին Հովհ. Թումանյանի <<Բարեկենդանը>>: նկարները տես...>>> 3 -րդ բ դասարանի աշակերտ Սամվել Սայադյանի <<Առաջին արկածները դպրոցում>> շարադրությունը արժանացել է հավանության և տպագրվել <<Ուրախ գնացք>> մանկական ամսագրում:
Մայրենի լեզվի դրախտային աշխարհը ոտք դնողի առջև բացվում են գաղտնիքներով լի բոլոր դռները, այն կարող է մեկնել անմեկնելի առեղծվածները, կարող է բացատրել անբացատրելին: Մայրենիի օրվան նվիրված միջոցառումների, բաց դասերի և էքսկուրսիաների շրջանակներում 8 - րդ դասարանի մի խումբ աշակերտներ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Գ. Գասպարյանի գլխավորությամբ, յուրօրինակ մոտեցմամբ և դրսևորումներով ներկայացրին Հ. Թումանյանի մի քանի հեքիաթների տիկնիկային բեմադրությունը: Այս անգամ կրկին մեր հանդիսատեսներն էին ոչ միայն մեր տարրական դպրոցի աշակերտները, այլև հ. 42 մանկապարտեզի ավագ խմբի սաները: Փոքրիկ հանդիսատեսները ճամփորդություն կատարեցին Անմահ լոռեցու հեքիաթների զարմանահրաշ աշխարհներով: Ներկայացումը ուսուցողական բնույթ ուներ՝ հեքիաթների հերոսները պարբերաբար հարցեր էին հղում փոքրիկ հանդիսատեսին: Նկարները տես...>>> Փետրվարի 22-ին 3 - րդ բ դասարանում տեղի ունեցավ միջոցառում անգլերեն առարկայից` «ABC Party» խորագրով (ուսուցիչ Գ. Մելտոնյան): Միջոցառումը նվիրված էր անգլերենի տառուսուցմանը: Միջոցառման ընթացքում աշակերտները ասմունքեցին անգլերենի տառերի, գույների, թվերի մասին, կազմեցին երկխոսություններ, անվանեցին մարմնի մասերը, երգեցին երգեր դրանց վերաբերյալ: Բեմադրեցին <<Պապն ու Շաղգամը>> հեքիաթը: Միջոցառումն ուղեկցվեց տեսասահիկների գեղեցիկ ցուցադրմամբ: Տնօրեն Ա. Աբելյանը կարևոր համարեց անգլերենի ուսուցումը:<<Որքան շատ լեզու իմանաք, այնքան շատ հնարավորություններ կբացվեն ձեր առջև, իսկ անգլերենի շնորհիվ կկարողանաք բազմաթիվ ընկերներ գտնել աշխարհի տարբեր անկյուններում և շփվել նրանց հետ բոլորին հասկանալի լեզվով>>,- հավելեց նա: Այնուհանդերձ տնօրենը կարևորեց ոսկեղենիկ մայրենիի դերը, հորդորեց աշակերտներին՝ անաղարտ պահել հայերենը՝ որպես ազգի գոյության հիմք: նկարները տես...>>> Մայրենիի օրվա շրջանակներում 1 - ին ա դասարանում (դասվար Ե. Ջիլավյան) անցկացվեց դաս - միջոցառում: Աշակերտները բանաստեղծությունների, երգերի ու պատմությունների միջոցով ներկաներին փոխանցեցին մեր հանճարների թևավոր մտքերը հայոց լեզվի մասին և ներկայացրին մեսրոպյան գրերի անցած դժվարին ուղին: Մայրենիին նվիրված ասմունքով և երգով հանդես եկան ոչ միայն երեխաները, այլ նաև նրանց ծնողները: Միջոցառումը հագեցած էր ստեղծագործական տարողունակությամբ ու հանճարեղությամբ: Դպրոցի տնօրեն Ա. Աբելյանը, շնորհակալություն հայտնելով կազմակերպված միջոցառման համար, իր գոհունակությունը հայտնեց, որ կարևորվում է այս օրը և որ մայրենիի հանդեպ նման վերաբերմունք կա: «Սիրե′ք մայրենին, որ ճիշտ դաստիարակեք և ուսուցանեք գալիք սերունդներին»,- ասաց նա: Նկարները տես...>>> Մայրենիի օրը խորագրով ինքնատիպ, խորիմաստ մեջբերումներով ու մեկնաբանություններով հագեցած բաց դաս չորրորդ ա դասարանում ։ Նկարները տես...>>> 3- րդ բ դասարանում (դասվար Ա. Հարությունյան) ինքնուրույն ընթերցանության դաս էր` նվիրված <<Ամենայն հայոց բանաստեղծին: Դասն ուսանելի էր, հագեցած բանատեղծություններով, երգերով և գրքի մասին ասույթներով: Երեխաները բեմադրեցին <<Թագավորն ու գյուղացին >> հեքիաթը և վերջում միմյանց նվիրեցին գրքեր: Նկարները տես...>>> |
AuthorWrite something about yourself. No need to be fancy, just an overview. Archives
Июнь 2018
Categories |