Սեպտեմբերի 20-ին 5 ա դասարանում դասղեկի ժամին անկացվեց դաս-միջոցառում նվիրված անկախ հանրապետության հռչակման 26 ամյակին խորագիրը՝ «ՀՀ պետական խորհրդանշանները»։ Դասարանը ձևավորված էր թեմային համահունչ, առկա էր ՀՀ դրոշը, ՀՀ զինանշանը, նախապես պատրաստված պաստառ։ Դասը սկսվեց ՀՀ Օրհներգի կատարմամբ, որից հետո աշակերտների ուշադրությունը հրավիրվեց օրհներգում հնչած «նվիրական մեր նշան» արտահայտության վրա և հարց դրվեց, թե ինչ են հասկանում «նշան» ասելով։ Դասարանին առաջարկվեց «նշան» բառի հետ կապված այլ բառեր ու արտահայտություններ ասել, որոնք գրառվեցին էկրանին, ընդգծվեց խորհրդանշան բառը։ Դասն ընթանում էր շնորհանդեսի զուգակցությամբ։ Մեկնաբանվեց «նշան» և «խորհրդանշան» հասկացությունները, այնուհետև անցում կատարվեց պետական խորհրդանշաններ գաղափարին։ ՈՒսուցչուհի Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց, որ պետական խորհրդանշաններում արտացոլվում են տվյալ պետության պատմությունը, ապագայի տեսլականը և կարևորագույն արժեքները։ Այնուհետև դասարանը բաժանվեց խմբերի: Խմբերի ներսում քննարկման արդյունքում յուրաքանչյուր խումբ ընտրեց խորհրդանշան և ներկայացրեց։ Խմբերին բաժանվեց օրենքների տեքստեր։ Խմբերի աշխատանքի արդյունքների ներկայացումից հետո ուսուցչուհին հայտարարեց մրցույթ 1 շաբաթ ժամկետով, ինչպես կանեին այդ աշխատանքը իրենք, եթե իրենց հանձնարարեին խորհրդանշան ստեղծել։ Լավագույն աշխատանքը կընտրվի դասարանի խորհրդանշան։ Դասն ավարտվեց դպրոցի տնօրեն տիկին Աբելյանի խոսքով։ Դասը կձևավորի այն գաղափարը , որ աշակերտները գիտակցեն իրենց անմիջական մասնակցության անհրաժեշտությունը ազգային խնդիրների լուծմանը, դառնան ազգային և համամարդկային արժեքներ կրողը։ Դպրոցում տեղի ունեցած շքերթի ժամանակ տնօրենը ուսուցչուհուն խրախուսեց շնորհակալագրով անկախության տոնին նվիրված բովանդակալից, հիասքանչ դաս-միջոցառում կազմակերպելու համար։
Նկարները տես...>>>
Նկարները տես...>>>