#SID2020 #SaferInternetDay #Ապահովհամացանց«Միասին՝ դեպի ավելի լավ Համացանց» խորագրի ներքո «Ապահով Համացանց Հայաստան» ծրագրով Հայաստանը միանում է Եվրահամայնքի անդամ այն երկրներին, որոնք իրենց կարողություններն ու հմտություները միավորել են հանուն համացանցի ապահով ու անվտանգ օգտագործման: Մեր առաքելությունն է նպաստել համացանցի եւ այլ տեղեկատվական տեխնոլոգիաների ապահով եւ արդյունավետ օգտագործմանը:Մ եր դպրոցն էլ անմասն չմնաց. 6-րդ դասարանի աշակերտները բոլորին իրազեկեցին համացանցի «Ոսկե կանոններից» ճիշտ օգտվելու կարևորության մասին: Դասընթաց անցկացվեց նաև դպրոցի 4 - րդ դասարանի փոքրիկների մոտ:
|