Դպրոցում իրենց ակտիվ պրակտիկան են անցկացնում Երևանի Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի երաժիշտ ուսանողները, այսօր մեր կրթօջախի պատվավոր հյուրն էր «Երաժշտություն»դասագրքերի հեղինակ,պրոֆեսոր Յու.Յուզբաշյանը, ով դասալսումներ կատարեց և իր արժեքավոր խորհուրդները փոխանցեց երիտասարդ սերնդին:
Ոչ մի ապրող մարդու համար տխրությունը չի կարող հարազատ լինել, և թախիծը այդքան ձգել իրեն, սակայն տերյանական պոեզիայում այդ տխրությունն ու թախիծը մի տեսակ հարազատ են բոլորիս: Վ.Տերյանի 100-ամյա հիշատակին նվիրված գողտրիկ հուշ- ցերեկույթ՝ «Տերյանը խոսում է երեք լեզուներով։ Կազմակերպիչներ՝ Թ.Մկրտչյան,Գ.Մելտոնյան,Մ.Մկրտչյան «Պատանի ազգագրագետի ակումբ»խմբակի շրջանակներում ներկայացվեց,Վարդանանց տոնին նվիրված,հայրենասիրական շնչով հագեցած,հայրենասիրական դաստիարակությանը խթանող բովանդակալից միջոցառում:Թող Վարդանանց ոգին,ուժն ու կամքը առաջնորդեն մեզ դեպի Մեծ Պահք: Պատմության դասերն են մեր կյանքի ուղենիշները:Պատմության քառուղիներից «Հայաստան աշխարհը» փառաբանում էր պատմիչ Եղիշեին,Վարդան Մամիկոնյանին և Հայ զինվորին և հայ մայրերին,ովքեր Վարդաններ են ծնել ու դեռ կծնեն, և նրանց շնորհիվ Հայաստան աշխարհը կանգուն է ու կանգուն կմնա դար ու դարեր: Ուսուցչուհի՝Լ.Վարաժյան: #SID2020 #SaferInternetDay #Ապահովհամացանց«Միասին՝ դեպի ավելի լավ Համացանց» խորագրի ներքո «Ապահով Համացանց Հայաստան» ծրագրով Հայաստանը միանում է Եվրահամայնքի անդամ այն երկրներին, որոնք իրենց կարողություններն ու հմտություները միավորել են հանուն համացանցի ապահով ու անվտանգ օգտագործման: Մեր առաքելությունն է նպաստել համացանցի եւ այլ տեղեկատվական տեխնոլոգիաների ապահով եւ արդյունավետ օգտագործմանը:Մ եր դպրոցն էլ անմասն չմնաց. 6-րդ դասարանի աշակերտները բոլորին իրազեկեցին համացանցի «Ոսկե կանոններից» ճիշտ օգտվելու կարևորության մասին: Դասընթաց անցկացվեց նաև դպրոցի 4 - րդ դասարանի փոքրիկների մոտ: |