Երևանի հ.100 հիմնական դպրոցի բազմամասնագիտական թիմը տնօրեն Ա.Աբելյանի գլխավորությամբ և ՏՄԱԿ-ի մասնագետները քննարկում էին ՄԱԾԱՊ-ի լրացման կարգը:
#ISSD - Innovative Solutions for Sustainable Development of Communities... Կազմակերպության ներկայացուցիչները անցկացրեցին սեմինար թափոնների տեսակավորման մշակույթի զարգացման շուրջ,թե ինչ վերամշակող գործարաններ կան Հայաստանում,որտեղ են տեղայնացված,ինչ տեսակի թափոններ են ընդունում: Կարևորելով բնապահպանական խնդիրները՝ մեր դպրոցի աշակերտներն արդեն տեսակավորում են աղբը՝ թղթի և պլաստիկի համար նախատեսված աղբամաններում։«Այ Էս Էս Դի Համայնքների կայուն զարգացման նորարական լուծումներ» հասարակական կազմակերպությունը,ի դեմս նախագահ Մխիթար Ավետիսյանի, բարեգործական հիմունքներով դպրոցին տրամադրել է 4 ստվարաթղթե սորտավորման ամաններ «Այ Էս Էս Դի» ՀԿ-ի կողմից իրականացվող «Recycle it!» ծրագրի շրջանակներում,որից 2-ը ՝պլաստիկի,2-ը՝ թղթի թափոնի համար է: Երևանի հ. 100 հիմնական դպրոցի 9-րդ«ա» և 8-րդ«ա» դասարանները իրենց դասղեկների և քիմիայի ուսուցչուհու գլխավորությամբ այցելեցին Երևանի Ա.Երզնկյանի անվան հ.118 ավագ դպրոց՝բացահայտելու քիմիայի զարմանահրաշ ու առեղծվածներով լի աշխարհի գաղտնիքները: Մեր խորին շնորհակալությունը հայտնում ենք դպրոցի տնօրենությանը և մեր համբերատար գործընկեր Ա.Խաչիկյանին: Հաշմանդամության միջազգային օրվա կապակցությամբ և մարդու իրավունքների պաշտպանության օրվան ընդառաջ Երևանի հ.100 հիմնական դպրոց իրենց այցով պատվել էին «Հույսի կամուրջ»,«Լռության ձայն» և «Մենք կարող ենք» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները իրենց հետաքրքիր ու արդյունավետ զրույցներով ու բովանդակալից սեմինար - խորհրդատվությամբ: Շնորհակալություն մեր բարեկամ գործընկերներին |