Կարևորելով բնապահպանական խնդիրները՝ մեր դպրոցի աշակերտներն արդեն տեսակավորում են աղբը՝ թղթի և պլաստիկի համար նախատեսված աղբամաններում։«Այ Էս Էս Դի Համայնքների կայուն զարգացման նորարական լուծումներ» հասարակական կազմակերպությունը,ի դեմս նախագահ Մխիթար Ավետիսյանի, բարեգործական հիմունքներով դպրոցին տրամադրել է 4 ստվարաթղթե սորտավորման ամաններ «Այ Էս Էս Դի» ՀԿ-ի կողմից իրականացվող «Recycle it!» ծրագրի շրջանակներում,որից 2-ը ՝պլաստիկի,2-ը՝ թղթի թափոնի համար է:
|