<<Ծնողական սերն այն հիմքն է, որի վրա կառուցվում է երեխայի ապագան: Այն երեխաներին տալիս է պաշտպանվածության զգացողություն, ինքնավստահություն, ուժ և ուժ դիմակայելու կյանքի դժվարություններին>>: Մեր դպրոցի ներառական թիմը անցկացրեց հերթական ծնողական սեմինար - հանդիպումը, որտեղ քննարկվեց մի շատ հետաքրքիր թեմա` <<Ով եմ ես>>, որի նպատակն էր հնարավորություն ունենալ ևս մեկ անգամ վեր հանելու իրենց անձնային առանձնահատկությունները և ավելի լավ գիտակցելու <<ես>>, <<դու>>, <<մենք>> հասկացությունները: Սեմինարը կրելու է շարունակական բնույթ: Հաջորդ կայացող սեմինարները կանցկացվեն ծնողների նախասիրություններից ելնելով, իրենք հետաքրքրող հարցերով: Սիրելի' ծնողներ, եկե'ք միշտ հիշենք, որ մարդ արարածն իրեն շրջապատող աշխարհի արտացոլանքն է: Եկե'ք շրջապատենք մեր փոքրիկներին սիրով, ջերմությամբ, բարությամբ և ժպիտներով: <<Ամենակարևոր հաղթանակը սեփական <<ես>>-ի նկատմամբ տարած հաղթանակն է։ Սեփական <<ե ս >> - ի կողմից հաղթված լինելը և' ամոթ է, և' նվաստացուցիչ..>>։ Պլատոն
նկարները տես .......
նկարները տես .......