Գիտակցելով այս միջավայրում մարդու իրավունքների և բազմազանության նկատմամբ հարգանքի խթանման կարևորությունը` մշակվել է ձեռնարկ նպատակ ունենալով Հայաստանի երեխաների համար հնարավորություն ստեղծել գիտելիքներ ստանալու մարդու իրավունքների և պատասխանատու քաղաքացիության մասին: Այդ ձեռնարկները մշակվել են Հայաստանի կրթական համակարգի պահանջներին համապատասխան, տրամադրելով օժանդակ նյութեր: Այսօր դպրոցում տեղի ունեցավ իր նախատիպը չունեցող մի հետաքրքիր դասընթաց` ներառական կրթության լուսաբանման <<Հավասարը հավասարին>> թեմայով: Դասընթացի մասնակիցներին և հյուրերին իր ողջույնի խոսքով դիմավորեց դպրոցի տնօրեն` Արեգա Օհանյանը.<<Ողջունում եմ համագործակցության ցանկացած առաջարկ, որն ուղղված է ներառական կրթության գաղափարին>>:
Այս դասընթացի նպատակն էր` մասնակից 10 աշակերտներին հասանելի և ըմբռնելի դարձնել <<Ներառական կրթության>> գաղափարը, նրա սկզբունքները: Հաշմանդամների հետ շփման կանոնները, լեզուն և էթիկան: Որից հետո աշակերտները պիտի նույն դասընթացը փորձեն մեր օգնությամբ անցկացնել իրենց դասարաններում: Սա շարունակական գործընթաց է և ողջունելի: Այս գործընթացը թույլ է տալիս հետազոտել սեփական արժեքների տարբերությունների, կոնֆլիկտի և հասարակության մեջ մասնակցության շուրջ: Աշակերտների մոտ խրախուսվում է քննադատական մտածողությունը և ունեցած գիտելիքների կիրառությունը խնդիրների լուծման գործընթացում, ինչպես նաև այնպիսի վերաբերմունքի ձևավորումը, որն առաջ է մղում հարգանքը սեփական անձի և ուրիշների նկատմամբ` հատկապես նրանց, ովքեր այս կամ այն կերպ տարբերվում են սեփական անձից: Այս դասընթացի նպատակն է օգնել աշակերտներին`վերլուծելու կյանքում մյուսների հանդեպ իրենց արժեքները, ինչպես նաև օգնել նրանց ավելի կառուցողական հարաբերություններ ստեղծել իրենց մերձավորների հետ, նրանց հետ, ում հետ շփման մեջ կմտնեն իրենց առօրյա կյանքում: Նրանք առավել տեղեկացված կլինեն և առավել ունակ կյանքի տարբեր իրադրություններում կատարել լավ կշռադատված ու պատասխանատու ընտրություններ:
Դասընթացը վարում էին դպրոցի ներառական կրթության ծրագրի սոցիալական աշխատող` Ելենա Բաղդասարյանը և ծրագրի համակարգող` Նաիրա Երզինկյանը:
տես նկարները....

havasary_havasarin.pptx |