Picture
նկարները տես...>>>

 
 
Picture
Մանրամասները կարդա ....

 
 
Picture
Մայիս ամիսը մասնավորապես հայ ժողովրդի համար հաղթանակների ամիս է: 1945թ Մայիսի 9-ին Սովետական միությունը հաղթանակ տոնեց ֆաշիստական Գերմանիայի դեմ: Բարին հաղթեց չարին: 1992թ-ին մայիսի 8-9 մեր հայրերն ու եղբայրները  գրավեցին Շուշին և հաղթանակ տոնեցին, որով և որոշեցին արցախյան պատերազմի ելքը՝ ու նորից բարին հաղթեց չարին:

նկարները տես...>>>

 
 
Picture
Մայիսի  8-ին Երևանի հ.100 հիմնական դպրոցի I ա դասարանի աշակերտները (դասվար՝ Ելենա Ջիլավյան) ներկայացրին «Հրաժեշտ Այբբենարանին » ցերեկույթը։
Գեղեցիկ բնապատկերներով ու հեքիաթի հերոսներով զարդարված շքեղ ու տոնական դահլիճում առաջին դասարանցիները ներկայացրեցին հայ գրերի ստեղծման պատմությունը և ցուցադրեցին իրենց ձեռքբերումները։ Միջոցառումն ուղեկցվում էր երեխաների ուրախ ու անկաշկանդ երգ ու պարով։ 
Միջոցառման վերջում դպրոցի տնօրեն Ա.Օհանյանը նվիրեց երեխաներին իրենց նշանաբանը և պատգամեց  միայն այդպիսինը լինել:
...Ազնիվ եմ ու շիտակ,
 Բարեկիրթ եմ ու պատվասեր,
Խորամիտ ու վճռական
Հնարամիտ եմ ու բանիմաց, 
Հայրենասեր եմ և տերը իմ երկրի,
 Մի խոսքով մարդ եմ և սա է իմ նշանաբանը...

նկարները տես...>>>

 
 
Picture
Մեր դպրոցի աշակերտները Մայիսի 3-ին  դարձյալ   զորամասում էին: Այս անգամ զորամաս էին գնացել աշակերտական խորհրդի անդամներ և 8-րդ բ և 7-րդ ա դասարանի թվով 10 աշակերտներ: Նրանք այնտեղ ծանոթացան զինվորների առօրյային, նրանց օրվա գրաֆիկին, հանգստին: Նրանք շատ ոգևորված էին  և ասում էին, որ մեծ հաճույքով պատրաստ են ծառայելու հայոց բանակում:
 նկարները տես...>>>

 
 
 
 
 
 
Picture
«Հայ ժողովրդի ոչնչացումը մնում է և կմնա որպես ամենամեծ ողբերգություն, որը համայն մարդկության, այդ թվում և Գերմանիայի ամոթն է, քանի որ վերջինս, լինելով օսմանայն Թուրքիայի առանձնաշնորհյալ դաշնակիցը, ոչինչ չի արել մի ամբողջ քրիստոնյա ժողովրդի կոտորածն արգելելու համար»:
Լուիս Էյնշտեյն,
գերմանացի դիվանագետ
նկարները տես...>>>  


 
 
Picture
Ապրիլի 22-ին մեր դպրոցում տոն էր: Դպրոցի աշակերտական խորհուրդը կազմակերպել էր մի հրաշալի միջոցառում նվիրված  հայ առաջին տպագիր գրքի 500-ամյա հոբելյանին:Միջոցառմանը մասնակցում էին դպրոցի IV, V, IX-րդ  դասարանի աշակերտներ: Նրանք ներկայացրեցին առաջին տպագիր գրքի ստեղծման պատմությունը, խոսեցին գրքի մասին: Հնչեցին նաև բանաստեղծություններ գրքի մասին: Միջոցառման վերջում աշակերտները փոքրիկ թղթիկների վրա գրված բանաստեղծություններ  բաժանեցին իրենց ծնողներին: 
նկարները տես...>>>

 
 
Picture
Այսօր մեր դպրոցում տեղի ունեցավ  Բանավեճի ակումբի մեր հերթական հանդիպումը:
Թեման էր` Ով է պատասխանատու իմ իրավունքների համար:
Բանավեճին մասնակցում էին  մեդիա
 ակումբի անդամներ,  ինչպես նաև
 5 - րդ ա և բ  դասարանների թվով 28 աշակերտներ: Բանավեճն անց էին կացնում  մեդիա կրթության  անդամներ` Գոհար Առաքելյանը և Էդգար Վարդանյանը  Նաիրա Ավետիսյանի գլխավորությամբ: Նրանց նպատակն էր
1.Երեխաներին սովորեցնել կյանքի հետ շաղկապել իրենց իրավունքներն ու պարտականությունները.
2.Անել այնպես, որ երեխաները հասկանան իրենց մասնակցության կարևորությունը իրավունքների սահմանման և պաշտպանության հարցում:
Նկարները տես...>>>