Picture
Ուր են ննջում որդիները նահատակ, Արցունքները ծով են դարձել անհատակ, Ուր են արդյոք զավակներդ Հայաստան, Ախ նիրհում են սուրբ բլուրում հավիտյան: 
7-րդ դասարանի աշակերտները աջակցությունների գծով փոխտնօրենի և դասղեկի հետ միասին այցելել են "Եռաբլուր" պանթեոն, հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին:
նկարները տես ...>>>



 
 
Picture
Մայիսի 18-ին մեր դպրոցի 2-րդ դասարանի աշակերտների մոտ կիսամյակի ամփոփում էր:Աշակերտները պետք է ցույց տային իրենց գիտելիքները երաժշտություն առարկայից, ծանոթացնեին ներկաներին երաժշտության այբուբենի հետ: 
նկարները տես...>>>

 
 
Picture
նկարները տես...>>>

 
 
Picture
Մանրամասները կարդա ...

 
 
Picture
Մայիս ամիսը մասնավորապես հայ ժողովրդի համար հաղթանակների ամիս է: 1945թ Մայիսի 9-ին Սովետական միությունը հաղթանակ տոնեց ֆաշիստական Գերմանիայի դեմ: Բարին հաղթեց չարին: 1992թ-ին մայիսի 8-9 մեր հայրերն ու եղբայրները  գրավեցին Շուշին և հաղթանակ տոնեցին, որով և որոշեցին արցախյան պատերազմի ելքը՝ ու նորից բարին հաղթեց չարին:

նկարները տես...>>>

 
 
Picture
Մայիսի  8-ին Երևանի հ.100 հիմնական դպրոցի I ա դասարանի աշակերտները (դասվար՝ Ելենա Ջիլավյան) ներկայացրին «Հրաժեշտ Այբբենարանին » ցերեկույթը։
Գեղեցիկ բնապատկերներով ու հեքիաթի հերոսներով զարդարված շքեղ ու տոնական դահլիճում առաջին դասարանցիները ներկայացրեցին հայ գրերի ստեղծման պատմությունը և ցուցադրեցին իրենց ձեռքբերումները։ Միջոցառումն ուղեկցվում էր երեխաների ուրախ ու անկաշկանդ երգ ու պարով։ 
Միջոցառման վերջում դպրոցի տնօրեն Ա.Օհանյանը նվիրեց երեխաներին իրենց նշանաբանը և պատգամեց  միայն այդպիսինը լինել:
...Ազնիվ եմ ու շիտակ,
 Բարեկիրթ եմ ու պատվասեր,
Խորամիտ ու վճռական
Հնարամիտ եմ ու բանիմաց, 
Հայրենասեր եմ և տերը իմ երկրի,
 Մի խոսքով մարդ եմ և սա է իմ նշանաբանը...

նկարները տես...>>>

 
 
Picture
Մեր դպրոցի աշակերտները Մայիսի 3-ին  դարձյալ   զորամասում էին: Այս անգամ զորամաս էին գնացել աշակերտական խորհրդի անդամներ և 8-րդ բ և 7-րդ ա դասարանի թվով 10 աշակերտներ: Նրանք այնտեղ ծանոթացան զինվորների առօրյային, նրանց օրվա գրաֆիկին, հանգստին: Նրանք շատ ոգևորված էին  և ասում էին, որ մեծ հաճույքով պատրաստ են ծառայելու հայոց բանակում:
 նկարները տես...>>>

 
 
 
 
 
 
Picture
«Հայ ժողովրդի ոչնչացումը մնում է և կմնա որպես ամենամեծ ողբերգություն, որը համայն մարդկության, այդ թվում և Գերմանիայի ամոթն է, քանի որ վերջինս, լինելով օսմանայն Թուրքիայի առանձնաշնորհյալ դաշնակիցը, ոչինչ չի արել մի ամբողջ քրիստոնյա ժողովրդի կոտորածն արգելելու համար»:
Լուիս Էյնշտեյն,
գերմանացի դիվանագետ
նկարները տես...>>>